Մամուլ 3 տարի առաջ - 08:54 13-12-2022

33 մլն դրամ՝ 8 մեքենա վարձակալելու համար. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեւանի քաղաքապետարանը 21-րդ դարում չի հրաժարվում խորհրդային ավտոմեքենաներից, ավելի կոնկրետ՝ «ժիգուլիներից»: ArmLur.am-ը տեղեկացավ, որ քաղաքապետարանի աշխատակազմը մտադիր է վարձակալել թվով 8 տրանսպորտային միջոց, եւ այդ նպատակով քաղաքապետարանը մտադիր է ծախսել 33 մլն 504 հազար դրամ: Այսպես, մեզ պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ քաղաքապետարանի աշխատակազմին հաջորդ տարվա համար տրանսպորտային միջոցներով ապահովելու նպատակով անհրաժեշտ է վարձակալությամբ տրամադրել հետեւյալ մակնիշի ավտոմեքենաները՝ 2008 թվականի արտադրության «Նիսսան X-Տեռռա», 2007թ. արտադրության «Գազ-3102-501», 2004թ. արտադրության «Վազ-21214», 2006թ. արտադրության «Գազ-31105-120», 2012թ. արտադրության «Կիա Սեռատո, 2003թ. արտադրության «Գազ-3102»։ Ի հարկե, փաստաթղթերով քաղաքապետարանը պահանջել է՝ վարձակալության ողջ ժամանակահատվածում ավտոմեքենաները պետք է լինեն տեխնիկապես սարքին եւ արտաքինից լավ վիճակում, որպեսզի շաբաթվա մեջ՝ 5-օրյա աշխատանքային գրաֆիկով, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ շաբաթ, կիրակի եւ տոն օրերին օգտագործվեն: Հարց է՝ ինչքանով կարող է 2004 թվականի սովետական արտադրության ավտոմեքենան որակյալ ծառայություն մատուցել:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ քաղաքապետարանը նախատեսում է նաեւ հաջորդ տարվա համար վարձակալել թվով 2՝ 2014թ. արտադրության «IRAN KHODRO TU5 1.6» մակնիշի ավտոեմեքենա: Այս երկու ավտոմեքենայի վարձակալության համար քաղաքապետարանը նախատեսում է ծախսել 14 մլն 496 հազար դրամ գումար: Չի բացառվում, որ այս ավտոմեքենաները ինչ-որ մեկին են պատկանում, որոնց դիմաց 650 հազար ԱՄՆ դոլար ամանորյա զարդարանքի վրա ծախսող քաղաքապետարանը գումար է դուրս գրում: Հարց է մնում՝ արդյոք 21-րդ դարում արդյունավետ է «Վազ 21»-ով երթեւեկելը»:

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
09:00 Ինչո՞ւ է կառավարությունը վճարում Լևոն Քոչարյանի տան անվտանգության համար
22:48 Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրող
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
23:18 Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ Ուզբեկստանի նկատմամբ
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
22:29 Իրական խաղաղություն՝ հնարավոր է, և հայկական կողմը ևս նախապայմաններ պետք է ունենա այդ գործընթացում․ մնացածը փուչիկներ են
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ
19:15 ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների Ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա․ Պուտին