Մամուլ 3 տարի առաջ - 08:49 13-12-2022

17 մլն դրամ՝ ՀԱՊԿ ԱԽ նիստը Երեւանում անցկացնելու համար. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀԱՊԿ ԱԽ խորհրդի հյուրանոցային կեցության եւ հյուրասիրության ծառայություններ անցկացնելու համար ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայությունը 2 մլն 80 հազար դրամի չափով պայմանագիր է կնքել «Երեւան» հյուրանոցի հետ: Մեկ այլ պայմանագրով՝ «Ա.Մ.Ջ.-111» ՍՊԸ-ից կատարվել է 7 մլն 457 հազար դրամի գնում՝ ՀԱՊԿ ԱԽ խորհրդի նիստի շրջանակներում տրանսպորտային ծառայություններ իրականացնելու համար:

Կրկին ՀԱՊԿ ԱԽ խորհրդի հյուրանոցային կեցության եւ հյուրասիրության ծառայություններ անցկացնելու համար ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայությունը մեկ այլ պայմանագիր է կնքել ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ի հետ, որն այս անգամ արժեցել է 6 մլն 595 հազար դրամ: «Սարգիս Միքայելյան» ԱՁ-ի հետ էլ կնքված 1 մլն 450 հազար դրամ արժողությամբ պայմանագրով իրականացվել են տեխնիկական աշխատանքներ, օրինակ՝ 15 հատ դրոշակաձող է գնվել, եւ իրականացվել է դրոշների վերանորոգում:

Այս պահին առկա տվյալների համաձայն՝ ստացվում է, որ ՀԱՊԿ ԱԽ խորհրդի նիստն այստեղ անցկացնելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայությունը ՀՀ պետական բյուջեից ծախսել է 17 մլն դրամից ավելի գումար, եւ ամեն ինչ իրականացվել է «մեկ անձից գնումներ» սկզբունքով, հենց նույն սկզբունքով, որից ժամանակին դժգոհում էին ներկայիս իշխանությունները, համարում կոռուպցիայի որջ: Հիմա Նիկոլ Փաշինյանը նույն կոռուպցիոն մեխանիզմներով է կառավարում բոլոր ոլորտները, ինչ նախկինում քննադատում ու մերժում էր»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
09:00 Ինչո՞ւ է կառավարությունը վճարում Լևոն Քոչարյանի տան անվտանգության համար
22:48 Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրող
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
23:18 Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ Ուզբեկստանի նկատմամբ
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
22:29 Իրական խաղաղություն՝ հնարավոր է, և հայկական կողմը ևս նախապայմաններ պետք է ունենա այդ գործընթացում․ մնացածը փուչիկներ են
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ
19:15 ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների Ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա․ Պուտին