Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:22 13-12-2022

Ռուս խաղաղապահները սպասում են վերևից հրահանգի․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Երեկ առավոտից ադրբեջանական կողմը կրկին բնապահպանական ակցիայի շիրմայի տակ փակեց Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը՝ ըստ էության, շրջափակման մեջ վերցնելով տասնյակ հազարավոր արցախահայերի։

Ուշագրավ է, որ, ի տարբերություն նախորդ օրերի սադրանքների, երբ ադրբեջանցիների հետ բանակցություններում ներգրավված էին նաեւ Արցախի ներկայացուցիչներ, մասնավորապես ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանն էր մասնակցում բանակցություններին, Արցախի պատգամավորներն էին հանդիպել խաղաղապահների հրամանատար Վոլկովի հետ, երեկ խաղաղապահները կտրուկ մերժել են արցախյան կողմի մասնակցությունը։ Անգամ ԱԺ պատգամավորներին թույլ չեն տվել մոտենալ դեպքի վայրին, որտեղ ճանապարհը փակելուց հետո ավելի քան երկու ժամ հայկական ավտոմեքենաներ էին «գերի» ընկել։

Ռուս խաղաղապահներն ասել են, որ բանակցելու հարց չկա, եւ դա նաեւ ադրբեջանցիների պահանջն է։ Ասել են, որ խնդրի լուծումը քաղաքական որոշում է պահանջում, իսկ իրենք չեն պատրաստվում ուժ կիրառելով հեռացնել ադրբեջանցիներին։ Երբ իրենք «վերեւներից» ստանան այդ որոշումը, կիմանան նաեւ իրենց անելիքները։

Սրանով է պայմանավորված, որ ԱԺ խմբակցությունների ղեկավարների անունից երեկոյան տարածված հաղորդագրությունում կոչ էր արվում․ «Ռուս խաղաղապահներին հորդորում ենք՝ եռակողմ համաձայնագրի շրջանակներում առավել կոշտ միջոցներով կանխել ադրբեջանցիների նմանօրինակ հակամարդկային գործողությունները»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
15:07 «Ուշագրավ» հանգամանք` արու քաղաքապետի կենսագրությունում
21:10 Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը
18:25 Դերասանական կարիերայից մինչև հեռուստաէկրաններ. ինչպես Անահիտ Մանուկյանը դարձավ ամենաքննարկվող հաղորդավարուհիներից մեկը
12:09 Հայտնի ֆուտբոլիստի նկարը՝ թմրանյութի վրա. Էկվադորում 469 կգ թմրանյութ են բռնագրավել
17:51 Դու արդեն քո 4 որդիների մոտ ես. դերասանուհի Արաքսյա Խաչատրյանի ընտանիքում ծանր կորուստ է տեղի ունեցել
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում
16:41 Իմ ամենաթանկը. դերասան Կարեն Հովհաննիսյանը դստեր հետ նոր լուսանկար է հրապարակել