Ներքին 3 տարի առաջ - 18:00 12-12-2022

Արցախը հումանիտար ճգնաժամի առաջ է․ եկեք հրապարակ, ճանապարհը ստատուս գրելով չի բացվի․ արցախցի քաղաքագետի կոչը

«Արարատ» Հայ-Ռուսական Տարածաշրջանային կենտրոն Ստեփանակերտի ներկայացուցչության ղեկավար Արտակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ էր արել արցախցիներին դուրս գալ հրապարակ։ «Դուրս եկեք ֆեյսբուքից և եկեք հրապարակ, ճանապարհը ստատուս գրելով չի բացվելու»,-գրել էր նա։ Oragir.News-ի հետ զրույցում Աբրահամյանն ասաց, որ գտնվում է Ստեփանակերտից դուրս Շուշի տանող ճանապարհին։

«Ստեփանակերտից դուրս եկող ու դեպի Շուշի գնացող առաջին հայկական անցակետը փակ է։ Այս պահին Արցախը փաստացի գտնվում է շրջափակման մեջ, ինչպես հայտնի է՝ ադրբեջանցիները ճանապարհներին վրաններ են տեղադրել, այսինքն՝ նրանք հեռահար նպատակներ ունեն ու մտադիր են երկար ժամանակով ճանապարհը փակել։

Արդեն 1 կիլոմետրից ավելի մեքենաների խցանում է, եթե այսպես շարունակվի, ապա Արցախում առկա է լինելու հումանիտար ճգնաժամ, մենք ունենք նաև բազմաթիվ հայրենակիցներ Հայաստանի Հանրապետությունից, ովքեր գտնվում են այստեղ և ցանկանում էին վերադառնալ Հայաստան։ Փաստացի, եթե ճանապարհը չբացվի՝ նրանք ստիպված են լինելու գիշերել ավտոմեքենաներում»։

Նա ընդգծեց, որ ի տարբերություն նախորդ անգամվա, երբ ադրբեջանցի «բնապահպանները», փակել էին ճանապարհը, այս անգամ իրենք կոչ են անում քաղաքացիներին հավաքվել հրապարակում, որպեսզի հստակ տեսանելի քայլեր լինեն։

«Արցախի ժողովուրդը պայքարում է և փորձում է դուրս գալ շրջափակումից, մեր ուղերձն այն է, որ ոչ Ադրբեջանը, ոչ ադրբեջանցի բնապահպանները չեն կարող 120 հազար արցախցու համար միակ Հայաստանի հետ կապող ճանապարհը փակել երբ ուզենան՝ շրջափակման մեջ դնելով Արցախը։

Բնականաբար, արցախահայությունը պետք է իր բողոքի ձայնը բարձրացնի այսօրվա մեր հավքի մեսիջն այս է։ Անհրաժեշտության դեպքում, մենք պատրաստ ենք մոտենալ և ինքներս բացենք ճանապարհը, քանի որ թիկունքում մեր երեխաներն են ու ընտանիքներ են»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից