copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:07 10-12-2022

Ադրբեջանից հայտարարում են՝ պատերազմով գրավել ենք Շուշին, խաղաղությամբ գրավելու ենք Երևանը․ ո՞ւր է հայկական կողմի անձագանքը․ Պողոսյան

«1991 թվականից ի վեր հայկական դիվանագիտության մեծագույն խնդիրն է եղել հասնել Արցախի Հանրապետության ճանաչմանը, ինքնորոշման իրավունքին ու դրա իրագործմանը»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ անդրադառնաով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցին։

«Մեզ մի ժամանակ ասում էին՝ աշխարհում չկա որևէ երկիր, որը ցանկանում է, որ Արցախը ճանաչվի անկախ, բայց պարզվեց՝ ոչ։ Ֆրանսիայի և՛ Սենատը, և՛ երկու պալատները միանգամից որոշում են ընդունել, և այդ որոշումով կամ կոչով դիմել են գործադիրին։ Սա առաջին փուլն է։ Հիմա պե՞տք է գնալ ու դրա համար շնորհակալություն հայտնել։ Շատ կարևոր է»,- ասաց նա։

Քաղաքագետն այցը կարևորեց նաև Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաների ու տեղի հայ համայնքի հետ հանդիպումների առումով։

«Այցի ժամանակ հանդիպումները, խնդիրների բարձրաձայնումը, արտասահմանյան մամուլի առջև հարցերին պտասխանելը կարևո՞ր է․ շատ կարևոր է։ Սփյուռքի կառույցների հետ դեմ առ դեմ հանդիպումներ պե՞տք են․ պետք են, որ կարողանան միասնական աշխատել»,- ասաց նա։

Այս առումով՝ Թևան Պողոսյանը կարևոր համարեց չսահմանափակվել միայն Ֆրանսիա այցով։

«Պետք է այցելել նաև ԱՄՆ, նաև Ռուսաստանում նույն մակարդակի հանդիպումներ լինեն։ Աշխարհի ցանկացած երկիր պետք է այցելել, որպեսզի կարողանանք հասնել Արցախի ճանաչմանը, ինքնորոշման իրավունքի իրականացմանն ու դրանով մեր խնդիրները ներկայացնենք հենց բուն արցախցու խոսքերով։ Իսկ դա պետք է ներկայացնի Արցախի Հանրապետության նախագահը»,- ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ անկախ տաբեր երկրների արած հայտարարություններից՝ արդյունքը լիարժեք չի կարող լինել, եթե հայկական կողմը բավարար քայլեր չձեռնարկի դրանց իրականացման ուղղությամբ։

«Եթե որևէ բան չանենք, Ֆրանսիայի Սենատի այդ նախաձեռնությունն այդպես էլ կմնա թղթի վրա։ Այսօր Արցախն իր բաժինն անում է։ Բայց այստեղ գլխավորը սա է․․․ իսկ Հայաստա՞նն ինչ է անում։ Իսկ Հայաստանի Հանրապետությունն ի՞նչ է արել, որ Ֆրանսիայի գործադիրն էլ իրականացնի։ ՊԵտք է գնալ ու ամեն ինչ անել, որ նաև Ֆրանսիան ճանաչի, Ռուսաստանը ճանաչի, ԱՄՆ-ն ճանաչի, Չինաստանը, Ավստրալիան ու աշխարհով մեկ բոլոր երկրները ճանաչեն»,- ասաց նա։ Այս ամենի ֆոնին, ըստ քաղաքագետի, այցերից բացի, կարևոր է նաև, թե ինչ խնդիր են կարողանում առաջ տանել։

«Հիմա այդ այցերի շրջանակներում եթե նույն Լավրովը կանգնում ու ասում է՝ մենք զարմացանք, թե ինչ կապ ունի Ալմա- Աթայի հռչակագիրն այս գործընթացի հետ։ Դա բավարա՞ր է, թե՞ չէ։ Կարո՞ղ է Արցախի Հանրապետությունն ու Հայաստանի Հանրաետությունը տարբեր քաղաքականություն վարել»,- ասաց նա։

Պողոսյանն այս գործում կարևորեց նաև Հայաստանյան մեդիադաշտի ու հայկական լրատվամիջոցների աշխատանքն ու առկա խնդիրների ակտիվ ու առարկայական լուսաբանումը։

«Նաև շատ ուրախ կլինեմ, որ Արցախի Հանրապետության նախագահին Հայաստանում նույն մակարդակի (ինչպես Ֆրանսիայում ընդունեցին- խմբ․) ընդունեն։ Շատ երկար ժամանակ մենք չենք տեսել, որ այդ մակարդկի վրա ընդունելություն լինի»,- ասաց նա։

Անդրադառնալով Արցախի Հանրապետության նախագահի՝ ֆրանսիական լրատվամիջոցին տված հարցազրույցին ադրբեջանցի դիվանագետի արձագանքին՝ Պողոսյանը հայտարարեց, որ խնդիրն ադրբեջանական կողմի այդպիսի բազմաթիվ հայտարարությունների ֆոնին հայկական կողմի հաստատուն լռությունն է։

«Մենք չենք տեսնում հայկական պետական ինստիտուտների արձագանքները։ Սկսած, օրինակ, Ադրբեջանի միլիմեջլիսի հայտարարությունից։ Դան ընդդիմությունը փորձեց բարձրաձայնել․․․ փաստորեն Ֆրանսիայի Սենատը և Ֆրանսիան ավելի բարձր մակարդակով է պաշտպանում Հայաստանի իրավունքները, քան Հայաստանի ԱԺ-ն, որն այդպես էլ հայտարարություն չընդունեց։ Ադրբեջանի հազարավոր հանդիպումներում հազար ու մի բան են խոսում, արձագանք չենք տեսնում։ Այն, որ Ադրբեջանի միլիմեջլիսի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահն ասում է՝ պատերազմով գրավել ենք Շուշին, խաղաղությամբ գրավելու ենք Երևանը։ Ո՞ւր է դրա անձագանքը։ Այն, որ Ադրբեջանն ամեն կերպ արհամարհում է Արցախի Հանրապետության կողմը,ո՞ւր է դրա արձագանքը։ Այսօր եկել է ու համաձայն մի փաստաթղթի, որ, իմ պատկերացմամբ, ընդամենը զինադադարի մասին հայտարարություն է, որի տակ դրած է ՀՀ գործող իշխանության ստորագրությունը, եկել ու ճանապարհը փակել են, ու մենք որևէ արձագանք չենք տեսնում։ Միայն ԱԺ-ում ասում են՝ դե լավ չի, պետք է նայենք, այս ինչ է․․․ դատապարտումները որտե՞ղ են, պայքարը որտե՞ղ է, հարցի բարձրաձայնումը որտե՞ղ է»,- ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ Արցախում թշնամական կողմից օրեցօր ակտիվացող սադրանքների ֆոնին Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է դիմի իշխանություններին՝ պահանջելով բոլոր իրադարձությունների արձագանք, դատապարտում ու խնդիրների բարձրաձայնում՝ աշխարհի բոլոր հարթակներում։

«Եվ ոչ թե սրանից հետո ասեք՝ դա ռուսական խաղաղապահ զորքերի պատասխանատվության գոտի է, դա այն դարձել է գոտի, քանի որ նաև ՀՀ ներկայացուցիչն է ստորագրել այդ փաստաթուղթը։ Որտե՞ղ է այդ խաղաղապահ առաքելության ձևավորումն սկսել։ Նոյեմբերի 10-ի փաստաթղթո՞վ։ Ո՞վ է ստորագրել տակը։ Այդ ստորագրողին ասեք՝ գնա ու ոնց ստորագրել ես, էնպես էլ պահանջատեր եղիր, որ այն նորմալ աշխատի։ Ոչ թե ձեռքերը լվացեք, գցեք այն կողմ ու ասեք՝ դե մենք ի՞նչ կապ ունենք, այլևս նրանք են»,- եզրափակեց Թևան Պողոսյանը։