Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:00 13-12-2022

Հեռահար նպատակը վաղուց պարզ է՝ հայ ժողովրդին բնաջնջել ու խաղաղ ճանապարհով Երևանը գրավել․ Հովհաննես Իշխանյան

Իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանն այսօր Արցախի ապաշրջափակման պահանջով կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ, պատասխանելով Oragir.News-ի հարցին՝ որն է Ադրբեջանի գործողության հեռահար նպատակը և արդյոք էսկալացիայի վտանգ կա, ասաց․ «Հեռահար նպատակը վաղուց պարզ է՝ հայ ժողովրդին բնաջնջել և խաղաղ ճանապարհով Երևանը գրավելը։ Դա իրենք էլ են ասում, այնպես չէ՝ գաղտնիք էր։ Հեռահար նպատակը ոչ թե Սյունիքը վերցնելն ու միջանցքը բացելն է, այլ հայ ժողովրդին վերացնելը, որ գոյություն չունենան»։

Իշխանյանը նշեց, որ էսկալացիայի վտանգ, իհարկե, տեսնում է, բայց հարցն այն է, որ այստեղ միակողմանի պատերազմ է գնում, իսկ եթե միակողմանի է, արդեն ահաբեկչություն է։ «Այսինքն, մեր զինվորները կռվում էին, բայց չգիտեին որ այնտեղ դավաճաններ են նստած, որպեսզի հանձնեն Արցախը ու գա այս օրը, որ ճանապարհ փակվի, մարդիկ չկարողանան իրենց առողջապահական, կենցաղային հարցերը լուծել։ Այսինքն, մեր զինվորը կանգնած է և նրա շահը չի համապատասխանում Երևանում նստած մարդկանց շահերի հետ»,- ասաց Իշխանյանը։

Մանրամամսները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի