Ներքին 3 տարի առաջ - 17:40 08-12-2022

Հայաստանը կներդնի իր ջանքերը, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը լինի. Արմեն Գրիգորյան

Հայաստանը շարունակում է աշխատել խաղաղության պայմանագրի շուրջ: Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Մենք շարունակում ենք աշխատել, փորձել, որպեսզի տեքստը, որը ստացել ենք ադրբեջանական կողմից, մեր նկատառումներով վերադարձնենք ադրբեջանական կողմին ու մոտակա շրջանում հանդիպում կազմակերպել, կտեսնենք՝ ինչպես են աշխատանքներն ընթանում», - ասաց նա:

Հարցին, թե ինչու լավատեսությունը, որ մինչև տարեվերջ հնարավոր կլինի խաղաղության պայմանագիր կնքել, իրականություն չի դառնում, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Մենք ասում էինք, որ մեր ջանքերը կներդնենք, որպեսզի մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ունենք: Հայաստանը ի դեմս իշխանության իր բոլոր ջանքերը ներդրել է, որ կարողանանք մինչև տարեվերջ այդ պայմանագիրն ունենալ: Հիմա ավելի մոտ լինելով տարեվերջին, դժվար է ասել, որ մինչև տարեվերջ կստացվի: Բայց մենք շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ մյուս տարի: Տեքստի վրա մենք շարունակում ենք աշխատել, տեքստի խմբագրված տարբերակը շուտով կփոխանցենք Ադրբեջանին»:

Հարցին, թե ինչ նոր երրորդ առաջարկներ է ներկայացրել Բաքուն, որի վրա հայկական կողմն աշխատում է, Գրիգորյանն արձագանքեց. «Դրանք տարբեր չեն: Աշխատանքը այսպես է տեղի ունենում. Ադրբեջանը Հայաստանին տվել է խաղաղության պայմանագրի նախնական տեքստ, այսինքն 5 կետերը ավելի բացված: Հայկական կողմն այդ տեքստի վրա աշխատել է և իր պատասխանը տվել է Ադրբեջանին և Վաշինգտոնում տեղի է ունեցել հանդիպում: Վաշինգտոնի քննարկումներից հետո Ադրբեջանը անցած ամսվա վերջին կամ այս ամսվա սկզբին Հայաստանին է փոխանցել է այդ տեքստի աշխատած իր տարբերակը: Հայաստանը հիմա այդ տեքստի վրա աշխատում է կամ իր լրացումներն ու փոփոխություններն է կատարում այդ տեքստի վրա և շուտով կփոխանցենք Ադրբեջանին»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Գրիգորյանը ասել է, որ դեռևս վերջնական որոշումը չկա՝ խաղաղության պայմանագրո՞վ է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծվելու, թե՞ առանձին միջազգային մեխանիզմ է ստեղծվելու:

«Վաշինգտոնյան հանդիպումից հետո համաձայնություն կար ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը քննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը: Մինչև այս պահը այդ մեխանիզմի մասին հստակություն չկա: Նաև հստակություն չկա՝ խաղաղության պայմանագրո՞վ ենք դա անելու, թե՞ խաղաղության պայմանագրից դուրս: Երևանը կողմ է անվտանգության երաշխիքների ստեղծմանը, կողմ է, որպեսզի մեխանիզմ ստեղծվի, քննարկում տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև իրավունքների և անվտանգության վերաբերյալ»,- հայտարարել է Գրիգորյանը:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև
15:33 Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել է

Ձեզ գուցե հետաքրքրի