Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:17 09-12-2022

Ոչ Ռուսաստանը, ոչ ԵՄ-ն կամ ԱՄՆ-ն չի կարող խաղաղարարի դեր ստանձնել Արցախում․ հավանակա՞ն է մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը

Չեմ կարող ասել՝ մինչև տարեվերջ հավանական է Փաշինյան-Ալիև հանդիպում, թե ոչ, որովհետև դա զուտ տեխնիկական խնդիր է, եթե այս ամիս չհանդիպեն, մյուս ամիս կհանդիպեն, բովանդակությունը դրանից չի փոխվում, սակայն վստահ եմ, որ խաղաղության պայմանագիր չի լինի, եթե նույնիսկ լինի, ըստ իս՝ Արցախն այդ պայմանագրի առարկա չի դառնա։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն անդրադառնալով ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե մինչև տարեվերջ հնարավոր է տեղի ունենա երկու երկրների ղեկավարների հանդիպում։

«Ես չափազանց քիչ հավանականություն եմ տեսնում խաղաղության պայմանագրի կնքման, բայց եթե անգամ այն կնքվի՝ չի առնչվելու Արցախին, ոչ այն պատճառով, որ Հայաստանը չի ուզում Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, այլ այն պատճառով, այս հիմնախնդրի ու կարգավիճակի հետ կապված գերտերությունները ունեն տարբեր պատկերացումներ և տարբեր շահեր։ Իհարկե, այս ամենը ենթադրությունների մակարդակում է, քանի որ այն, ինչ իրականում տեղի է ունենում՝ գիտեն հաշված մարդիկ։

Եթե մենք չունենք հստակ տեղեկատվություն, թե ինչ է իրականում տեղի ունենում, ինչ առաջարկներ կան, ինչ պետք է լինի, ինչի հիման վրա մենք պետք է վերլուծենք իրականությունը՝ դա ավելի շատ ենթադրությունների է նման, քան որևէ վերլուծության»։

Հարցին, թե որ աշխարհաքաղաքական կենտրոնն ավելի շատ հնարավորություն ունի, եթե ոչ մինչև տարեվերջ, ապա երկարաժամկետ կտրվածքով խաղաղարարի դերը ստանձնելու՝ նա ընդգծեց, որ որքան էլ անհավանական թվա, խաղաղարարի, ոչ թե խաղաղապահի դերը կարող է ստանձնել միայն Հայաստանի Հանրապետությունը։

«Որևէ այլ մեկը չի կարող խաղաղարարի դեր ստանձնել տարածաշրջանում կամ Արցախում։ Անգամ ՄԱԿ-ի խաղաղարար առաքելությունը պատմության ընթացքում, չի եղել երբեք որևէ տեղ, որ երաշխարվորել է նվազագույն անվտանգություն։ Այդ վայրերում մի տարի հարաբերական անդորր է եղել, հետո անգամ ցեղասպանություն եղել։

Խաղաղությունը ոչ կարող է ապահովել Ռուսաստանը, ոչ ԵՄ-ն, ԱՄՆ-ն կամ հարևան պետությունները։ Մենք խաղաղության օրակարգին հակագիտական և հակապատմական տեսանկյունից ենք նայում, խաղաղություն միայն կարող է լինել այն պարագայում, եթե դուք ունակ եք լրջագույն դիմակայության, եթե անգամ հաղթելու ունակ չեք, ապա լրջագույն դիմակայության ունակ եք և բերում՝ հասցնում եք այնպիսի իրավիճակի, որ որևէ մեկի համար նկատակահարմար չէ նման կորուստներով հաղթանակի հասնել Ձեր նկատմամբ»։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել