Մամուլ 4 տարի առաջ - 07:59 13-09-2022

Ադրբեջանը փորձում է արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Նոր պատերազմի վտանգը մի քանի օր է՝ կախված է օդում․ կրակոցներ Արցախի Կարմիր Շուկայի ուղղությամբ, կուտակումներ Կովսականում, թուրք-ադրբեջանական զորավարժություններ, մինչեւ 50 տարեկան ադրբեջանցի տղամարդկանց՝ երկրից բացակայելու արգելք։ Նաեւ լուրեր են տարածվում, թե թշնամին Սյունիքի սահմանին է կուտակվում։

Արցախի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նախօրեից Արցախի ՊԲ բանակը բերվել է բարձր պատրաստականության, իսկ ՀՀ իշխանական շրջանակներում կարծում են, որ Ադրբեջանը նման ճնշումներով փորձում է հնարավորինս արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը` իր ցանկալի տարբերակով: Այն է՝ պայմանագրում Արցախի եւ նրա հետագա կարգավիճակի մասին որեւէ հիշատակում չպետք է լինի, ինչպես նաեւ՝ Հայաստանը պետք է համաձայնի Զանգեզուրի միջանցքին»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել

Ձեզ գուցե հետաքրքրի