Նրանց կարծիքով Ներքին 1 տարի առաջ - 22:30 10-05-2025

Փաշինյանին Լուկաշենկոյի կողքին են նստեցրել, որ ծաղրեն․ հարցում

Նիկոլ Փաշինյանը, Մոսկվայում Հաղթանակի օրվան նվիրված տոնակատարության ժամանակ նստել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողքին, լսել է «Ինչից է սկսվում հայրենիքը» («С чего начинается Родина») երգը։

Լուկաշենկոն նստած է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձախ կողմում։

Պուտինի կողքին՝ աջ կողմում, նստած է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, իսկ ՉԺՀ առաջնորդի կողքին՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում՝ Նիկոլ Փաշինյանին հատու՞կ են Լուկաշենկոյի կողքին նստեցրել, թե՞ համընկել է»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանին հատուկ են նստեցրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողքին։
«Հատուկ են նստեցրել, որովհետև մեկը մյուսին չի սիրում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ցանկացել են հարաբերությունները կարգավորեն։ «Երևի ուզում են մոտիկացնեն, դե որ վիճել են իրար հետ, ուզում են հարաբերությունները լավացնեն»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ցանկացել են Նիկոլ Փաշինյանին ծաղրել։ «Իհարկե ծաղրելու համար, տեղից ոտքից-գլուխ ծաղրանք ա։ Նա չի կարողանում ոչ մի բան անել, ծաղրուծանակ է մեր երկրի համար»,- ասաց նա։

«Քաղաքականություն է ու ռուսը հենց այնպես ոչինչ չի անում»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները
04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
02:58 Սամվել Կարապետյանը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
02:02 Որ տեղամասերում է ընդդիմությունն առաջատար․ Նարեկ Կարապետյանը տվյալներ է հրապարակել
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը