Ներքին 1 տարի առաջ - 21:15 10-05-2025

Աննան Դուբայներում միլիոններ ա ծախսում, իսկ մեզ Նիկոլն ասում ա՝ եկամուտդ որտե՞ղից ա. լոռեցի

Տաշիր քաղաքից մոտ 5 կիլոմետր է հեռու Կրուգլայա շիշկա բնակավայրը։ Այստեղ նախկինում մոլոկաններ են ապրել, հիմա գյուղում այլազգիներ չկան։

Ընդամենը 20 ընտանիք է մշտապես բնակվում գյուղում, տասնրակ տներ դատարկ են։ Կրուգլայա շիշկա բնակավայրը մի տեսակ խեղճ ու անտեսված բնակավայրի տպավորություն է թողնում, հատկապես որ հարեւանությամբ՝ ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա է գտնվում հայտնի գործարարներ Կարեն և Սամվել Կարապետյանների գյուղը՝ Լեռնահովիտը, որը բարեկարգ ու կարելի է ասել՝ նույնիսկ շքեղ գյուղ է։

Կրուգլայա շիշկա բնակավայր տանող ճանապարհը ասֆալտապատ չէ, չկա գազ, խանութ, փոստային բաժանմունք ու չկա-ների շարքը կարելի է շարունակել։

Հենց այդ խնդիրների պատճառով էլ գյուղից երիտասարդները հեռանում են,անասնապահությամբ ու հողի մշակությամբ զբաղվելը՝ դժվարանում։ Այնուամենայնիվ գարնան գյուղատնտեսական աշխատանքներ են սկսել, այս օրերին կարտոֆիլի ցանք են կատարում ու խոսում խնդիրների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը
20:25 Ճտերն աշնանն են հաշվում. ես չեմ պարտվել, Փաշինյանը չի հաղթել. Սամվել Կարապետյան