Ներքին 3 տարի առաջ - 11:54 06-12-2022

Նույնականացման քարտերի տրամադրման ծավալը կրկնակի ավելացել է. Ֆիդանյանը պարզաբանեց՝ ինչ են անում հերթերը նվազեցնելու համար

Հայաստանում այս տարի քաղաքացիներին տրամադրվել է 155 հազար 766 նույնականացման քարտ. քաղաքացիներին նույնականացման քարտ տրամադրելու ծավալներն էականորեն ավելացել են: Այս մասին ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն ԱԺ նիստում՝ անդրադառնալով պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին:

Բաթոյանը նկատեց, որ շատերը դիմում են նույնականացման քարտի համար ու արդարացիորեն բողոքում, որ դրանց տրամադրման հետ կապված լուրջ խնդիրներ կան, հերթեր կան գոյացած կամ շատ դեպքերում դրանք չեն տրամադրվում, այնինչ դրանք խիստ անհրաժեշտ են՝ տարբեր գործարքների իրականացման համար:

Փոխոստիկանապետն ասաց, որ այս պահին բոլոր այն անձանց, որոնք իրենց ամենօրյա աշխատանքում նույնականացման քարտեր օգտագործելու կարիք ունեն, անխտիր տրամադրում են այդ քարտերը: «Դրանց տրամադրումը կիրականացվի մինչև 2023 թ փետրվարի 15-ը, դրանից հետո արդեն կտրամադրվեն նույնականացման քարտերը նույն ձևով, սակայն առանց էլեկտրոնային կրիչի»,- նշեց նա:

Անձնագրերի և վիզաների վարչության տարբեր ստորաբաժանումներում առաջացած հերթերին անդրադառնալով` Ֆիդանյանն ասաց. «Այն փաստաթղթերի ծավալները, որոնք տրամադրվում են մեր ստորաբաժանումների կողմից, էականորեն աճել են: Բացի այդ, դեռևս փուլային տարբերակով անցում ենք կատարել էլեկտրոնային հերթագրման համակարգին, ինչն էականորեն թեթևացրել է այդ հերթերը: Այդ համակարգը նախատեսում ենք ներդնել նաև տարածքային ստորաբաժանումներում»:

Պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին ի պատասխան՝ փոխոստիկանապետը ներկայացրեց նաև թվային տվյալներ: «2020 թվականին տրամադրվել է 70 հազար 273 նույնականացման քարտ: Այս տարի դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ 155 հազար 766: Այսինքն՝ ակնհայտ է կրկնակի, մի բան էլ ավել ծավալների աճը»,- ասաց Ֆիդանյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հունվարի 1-ը դադարեցնել կենսաչափական անձնագրերի տրամադրումը քաղաքացիներին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան