Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:00 05-12-2022

Մեկ անձից գնման պարագայում ավելի դյուրին է դառնում սեփական շրջանակի օլիգարխներին պատվիրելը

2020-2021 թթ-ին մեկ անձից ընթացակարգով գնումներում էական աճ է գրանցվել, ոչ միայն ծավալներն են աճել, այլև տեսակարար կշիռը՝ ընդհանուր գնումների մեջ։ 2021 թ-ին այդ տիպի գնումները գերազանցել են պետության կողմից կատարած գնումների 60 տոկոս։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Նա ընդգծեց, որ 2022 թ. միտումները շարունակվել են և մի քանի տոկոսային կետով ավելացել է դրանց տեսակարար կշիռը։ «Այս միտումները քողարկելու համար գործոց իշխանությունը մի փոփոխություն կատարեց գնումների օրենսդրության մեջ և մի շարք գնումներ, որոնք փաստացի մեկ անձից են իրականացվում, դրանք տեղափոխեցին մրցութային ընթացակարգի տակ, սակայն դա զուտ տեխնիկական փոփոխություն էր, որի հիմնական նպատակն այն է, որ ահագնացող վիճակագրությունը փոխեն, մեղմեն։ Բայց դրանից գնման էությունը չի փոխվում, որովհետև դրանք շարունակում են մնալ մեկ անձից գնում, քանի որ մրցույթ իրականում չկա, ու այդ գնումներն իրականում շարունակում են առանց մրցույթի, բայց համարվում են հրատապ բնույթ ունեցող, հետևաբար, համարվում է, որ հնարավոր չէ դա մրցույթով իրականցանել, այդ պատճառով է կարտարվում մեկ անձից»։

Նա նաև նշեց, որ այս կարգի գնումներն ավելանում են, քանի որ գործող իշխանությունները չեն կարողանում պատշաճ գնում իրականացնել։ «Այսինքն, ոլորտի պատասխանատուները պետական գնումների միցույթների կազմակերպմանը վերաբերվում են մատների արանքով և պատշաճ չէին կազմակերպում այդ մրցույթները, ուստի դրանք չէին կայանում, փաստացի, ստիպված են լինում գնալ մեկ անձից գնում կատարելու»։

Նա ընդգծեց, որ մեկ անձից գնման պարագայում ավելի դյուրին է դառնում սեփական շրջանակի օլիգարխներին պատվիրելը և իրենց ընտանեկան, հարազատական շրջանակների միջոցով այդ գումներն անելը, հատկապես, այն պետական գնումները, որոնք ապահովում են գերշահույթներ։

Եթե նայեք, թե ովքեր են հիմնականում օգտվում այս ընթացակարգով գնումներինց, պարզ կդառնա, որ սրանք հիմնականում գործող իշխանության քաղաքական, կուսակցական շրջանակների մոտ կանգնած անձանց իրենց ընտանիքի անդամներն են։

Շեշտեմ, որ պետական գնումներն ամենամեծ կոռուպցիոն ռիսկերն են պարունակում, իսկ մրցութային ընթացակարգով հնարավոր այդ ռիսկերը մեղմել-զսպել հնարավոր է, իսկ մեկ անձից գնումներն իրենց մեջ պարունակում են անվերահսկելի լուրջ կոռուպցիոն ռիսկեր, դրանց աճի տեմպը ուղիղ համեմատական են նաև կոռուպցիոն երևույթների աճին, քանի որ դա կոռուպցիոն ռիսկեր պարունակող առաջնային ու խոշոր ոլորոտներից է»։

Նա ընդգծեց նաև, որ սա է պատճառը, որ նման ընթացակարգով գնումները պետք է բացառիկ դեպքում լինեն։

«Միայն թե, հիմա հայելային հակառակ իրավիճակն է, մրցութային ընթացակարգն է դարձել բացառիկ, իսկ մեկ անձից գնումները փաստացի դառնում են օրինաչափություն և պետական գնումները հիմնականում կատարվում են մեկ անձից»։

Ավետիսյանը նաև նշեց, որ, օրինակ՝ եվրոպական երկրներում ընդունված է, որ մեկ անձից գնումները կազմում են պետական գնումների 1/6-րդը, սակայն Հայաստանում այս ցուցանիշը 4-4,5 անգամ ավելի մեծ է։
 

Ձեզ գուցե հետաքրքրի