Ուղիղ եթեր
Եթե մեկ անգամ իրենք իրենց մռութին ստանան, այլևս առաջ չեն գա ոչ Արցախում, ոչ էլ ՀՀ սահմաններին. Սեյրան Օհանյան
copy image url

Եթե մեկ անգամ իրենք իրենց մռութին ստանան, այլևս առաջ չեն գա ոչ Արցախում, ոչ էլ ՀՀ սահմաններին. Սեյրան Օհանյան

Խոսք 2 տարի առաջ - 14:05 05-12-2022
44-օրյա պատերազմից հետո շարունակական ճնշումները, սադրանքները, պարտադրանքները Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակվում են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրուցյում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նրան, որ 2 օր առաջ ադրբեջանցիները փակել էին Արցախը Հայաստանին կապող ճանապարհը:

«Այդ ճնշումների շարունակականության վառ ապացույցը այն փաստաթուղթն էր, որ մենք դեկտեմբերի 2-ին ԱԺ արտահերթ նիստում քննարկում էինք՝ Ադրբեջանի միլի մեջլիսի նոյեմբերի 8-ի հայտարարությունը:

Ադրբեջանցիներն ասում են՝ մենք ճիշտ ենք արել, որ պատերազմ ենք սկսել Արցախի դեմ, ապա նաև Հայաստանի սահմաններում, ճիշտ ենք արել, որ մեր երկաթե բռունցքը իջեցրել ենք հակառակորդի գլխին ու ջարդել ենք իրենց:

Երկրորդը, մի հատ բացահայտ կերպով նենգափոխում են Արցախի հակամարտության ամբողջ պատմությունը՝ փորձելով հայ ժողովրդին ներկայացնել որպես ագրեսոր, այնինչ մենք գիտենք, որ ագրեսորը Ադրբեջանն է: Այն հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանցիները, փորձում են այդ ամենը նենգափոխել ու ներկայացրենլ, թե հայ ժողովուրդն է դա իրականացրել:

Նրանք շարունակում են ճնշումները՝ ասելով՝ մենք ներկայացրել ենք 5 կետ հայ-ադրբեջանական հարաբերությունների ձեւավորման մեջ եւ դրանք Հայաստանը պետք է կատարի: Եթե ոչ, մենք գնալու ենք մեր խնդրի կատարմանը մինչեւ վերջ, մինչեւ նաեւ Զանգեզուրի միջանցք ասելով:

Այսպիսի սադրանքները լինելու են նաև հետագայում՝ Արցախում, Արցախի շուրջ: Որոշ ժամանակ առաջ ասում էին՝ այդ ճանապարհով զենք, զինամթերք ու ականներ են տեղափոխվում: Սա հիմք է ստեղծում, որ հետո լայն վերահսկողություն իրականացնեն այդ միջանցքի նկատմամբ»,- ասաց Օհանյանը:

Նա հիշեցրեց, որ իրենց պատրաստած հայտարարությունում նաև նշել էին մի քանի կարևոր կետ՝ Արցախի ինքնորոշում, Արցախի Հանրապետություն հասկացությունը և Հայաստանի հանձնառությունը, որ պետք է հանդիսանա Արցախի ժողովրդի անվտանգության և կայուն զարգացման երաշխավորը:

Մեր հայտարարության վերաբերյալ իշխանության ներկայացրած 18 կետերից 9-ը կետը միանշանակ ընդունել ենք, 5 կետի շուրջ խորհրդակցել ենք բանակցություններ են գնացել, 4 կետերն էլ եղել են մեր հիմնական կարմիր կետերը: Այս իշխանությունները չընդունեցին: Իշխանություններին թվում է, որ այդ տերմինաբանությունը, այդ բառամթերքը կարող է հանգեցնել սադրանքների:

Մենք գտնում ենք ընդհակառակը՝ կուլ գնալ այդ խաղաղության կեղծ օրակարգին, հենց այնպես համաձայնել այն թելադրանքին, որ ադրբեջանցիներն են ներկայացնում, միակողմանի գնալ փոխզիջումների, չներկայացնել քո շահերը, չապահովել քո անվտանգությունը, հենց դա է բերելու Ադրբեջանի կողմից տարբեր սադրանքների»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

«Իշխանությունն ասում է՝ մենք չպետք է Հայաստանը գրավ դնենք Արցախի համար: Միթե մենք ամբողջ պայքարը դրա համար ենք իրականացրել՝ աջակցելով, կռվելով Արցախի համար: Այս ժամանակահատվածում ի՞նչ եք իրականացրել, որ Ադրբեջանը սադրանքներ չիրականացնի: Ադրբեջանցիները տեսնում են, որ մեր սահմանները կահավորված չեն, կարող են առաջ գնալ, դրա համար էլ այդ սադրանքներն իրականացնում են: Եթե մեկ անգամ իրենք իրենց մռութին ստանան, այլեւս առաջ չեն գա ոչ Արցախում, ոչ էլ Հայաստանի սահմաններին»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը:

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ