Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 12:50 04-12-2022

COVID-19-ը ստեղծվել է արհեստականորեն․ ամերիկացի գիտնական Էնդրյու Հաֆֆ

Ամերիկացի գիտնական Էնդրյու Հաֆը, ով աշխատում էր Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայում, ասել է, որ կորոնավիրուսային վարակը արհեստականորեն է ստեղծվել։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Այս վարկածը հետազոտողն հայտնել իր գրքում, որը կոչվում է «Ճշմարտությունը Ուհանի մասին»։

Համաճարակաբանը նշել է, որ Չինաստանում անորակ կենսաանվտանգության օգտագործմամբ անցկացված փորձերը հանգեցրել են ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող Ուհան վիրուսաբանության ինստիտուտի լաբորատորիայից արտահոսքի:

Ըստ Հաֆֆի՝ «Չինաստանն առաջին իսկ օրվանից գիտեր, որ դա գենետիկորեն մշակված վիրուս է»։

«Վտանգավոր կենսատեխնոլոգիան չինացիներին փոխանցելու մեղավորը ԱՄՆ կառավարությունն է»,- իր աշխատանքում խոստովանել է փորձագետը։

Ինչպես հավելել է գիտնականը, ամենացնցողն այն է, որ ամերիկյան իշխանությունները ստել են աշխարհին և հերքել իրենց մասնակցությունը չինական քաղաքում COVID-19-ի շուրջ ստեղծված իրավիճակին։

2020 թվականի մարտին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համաճարակ հայտարարեց՝ կապված ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի աճի հետ։