«Մենք մայիսին, երբ որ ուսումնասիրություն իրականացրեցինք մայրաքաղաքում, գործող 68 ատրակցիոններ ստացել էին դրական եզրակացություն, այդ թվում «Լունապարկում» վթարված ատրակցիոնը»։ Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Քաղաքաշինության, տեխնիկական և հրդհային անվտանգության տեսչական մարմին հանրային կապերի բաժնի պետ Ելենա Զոհրաբյան՝ պատասխանելով մեր հարցին, թե նոյեմբերի 24-ին «Լունապարկ»-ի տարածքում
վթարված «Բիո Ռոբոտ»-ը ստուգում անցել էր, թե ոչ։
«Վեց ամիս առաջ անցել էր արտադրական վտանգավոր օբյեկտին համապատասխան փորձաքննություն և ստացել էր դրական շահագործման եզրակացություն, անցել էր մասնավոր տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտի ՍՊ ընկերության փորձագետի կողմից»,- ասաց Զոհրաբյանը և ավելացրեց. «Հիմա ստեղծվել է աշխատանքային խումբ, որ դեպքի բոլոր հանգամանքները պարզվի և արդյունքում կուսումնասիրվի փորձագետի կողմից տրված դրական եզրակացության հավաստիությունը և թե ինչ հանգամանքներում, և ինչից ելնելով է տվյալ միջադեպը տեղի ունեցել»։
Հետաքրքրվեցինք Զոհրաբյանից, թե ատրակցիոնները տարվա ընթացում քանի անգամ են ստուգում անցնում՝ Զոհրաբյանը պատասխանեց. «Օրենքով ամրագրված է, որ տեխնիկական անվտանգության փորձաքննությունը պետք է իրականացվի առնվազն տարին մեկ անգամ, բայց լինում են բացառիկ և հատուկ դեպքեր, որ հնարավոր է և վարչապետի, և տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարական լինի և տարին չլրացած լրացուցիչ փորձաքննություն անցկացվի»։
Հարցին, թե վարչապետի կառավարության նիստում արած այն հայտարարությունից հետո, որ հնարավոր է կարուսելներ վթարվեն, կարուսելները նորից փորձաքննություն անցե՞լ են՝ Զոհրաբյանը պատասխանեց. «Դա, եթե չեմ սխալվում, օգոստոսին էր, մենք հունիսին իրականացրել էինք ստուգումը, արդեն ամփոփման փուլում էր։ Վարչապետը ուղղակի կանխատեսման տիպի ինչ-որ բան ասեց, որով մտահոգությունը հայտնեց տարիներ շարունակ շահագործված ատրակցիոնների անվտանգ լինելու փաստը։
Խոսելով իրենց մարմնի գործառույթից՝ Զոհրաբյանն ասաց․ Օրինակ մենք գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունից հունիսին ստացել էինք միջնորդություն, որպեսզի անհրաժեշտությունից ելնելով ուսումնասիրություններ իրականացնենք և համապատասխան տեղեկատվություն տանք ամբողջ հանրապետությունում գործող կարուսելների վերաբերյան, թե դրանք որքանով են գործում տեխնիկական անվտանգության պետական կարգավորման օրենքին համապատասխան։
Սակայն մինչև միջնորդության ստացումը, մենք 2022թ-ի մայիս ամսվա երրորդ տասնօրյակում անցկացրել ենք ուսումնասիրություն ամբողջ հանրապետության տարածքում, ուսումնասիրել ենք 135-ից ավել ատրակցիոններ տեսչական մարմնի ուսումնասիրությունն այսպիսին է. մեր վերահսկողությունը զուտ փաստաթղթային է, քանի որ դրանք համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ, մենք նայում ենք, թե տվյալ օբյեկտները համաձայն տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին օրենքի անցել են համապատասխան արտադրական վտանգավոր օբյեկտի համապատասխան փորձաքննություն և ստացել են շահագործման դրական եզրքակացություն, թե ոչ»։
«Մենք հետևում ենք, որպեսզի, ըստ ընթացակարգի համապատասխան լիցենզավորված և հավատարմագրված փորձաքննություն իրականացնող ԱՁ-ների, կամ ՍՊ-ների կողմից իրենք անցնեն համապատասխան փորձաքննություն և երբ որ իրենց փորձագետը կտա համապատասխան վկայական, որ դա համապատասխանում է, տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին օրենքին, այսինքն՝ անվտանգ է շահագործման համար էլ տեսչական մարմինը դրանից այնկողմ էլ անելիք չունի»,- ասաց Զոհրաբյանը։
Հարցին, թե ի՞նչ եք անում բացասականի դեպքում՝ Զոհրաբյանն ասաց. «Բացասականի դեպքում մենք տալիս ենք տվյալ վտանգավոր օբյեկտի շահագործման արգելման կարքադրագիր, եթե շահագործվեց 1մլն տուգանք է նախատեսվում»։
Հարցրինք Զոհրաբյանից, իսկ եղել են դեպքեր երբ արքելեք շահագործումը, բայց շահագործեն պատասխանեցին. «Ոչ, չի եղել, քանի որ իրենք էլ գիտակցում են, որ եթե չի անցել փորձաքննություն, դա արդեն իսկ իրենից վտանգ է ներկայացնում»։