Արտաքին 3 տարի առաջ - 15:44 22-11-2022

Վրաստանի նախագահը մեկնաբանել է, թե ինչու ներում չի շնորհում նախկին նախագահ Սաակաշվիլիին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հերթական անգամ բացառել է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհելու հնարավորությունը։ Ինչպես փոխանցում է վրացական «Новости-Грузия» լրատվական գործակալությունը, Զուրաբիշվիլին միևնույն ժամանակ պարզաբանել է, թե ինչու չի պատրաստվում երկրի նախկին նախագահին ներում շնորհել։

Վրաստանի նախագահը ընդգծել է, որ Սաակաշվիլիի գործով դատավարությունը դեռ չի ավարտվել և երկրի օրենսդրության համաձայն՝ նախագահը կարող է ներում շնորհել միայն ժամանակ երբ դատավարությունն ավարտված կլինի և կայացված դատավճիռ կլինի։ Միևնույն ժամանակ Զուրաբիշվիլին ասել է, որ եթե նույնիսկ դա հնարավոր լիներ անել, ինքը դեռևս կխուսափեր այդ քայլից, քանի որ դա ուժեղ բևեռացնող գործոն է։

«Մարդիկ ապրել են նրա վարչակարգի օրոք։ Գործնականում Վրաստանում չկա որևէ ընտանիք, որն առաջին հերթին չի զգացել, թե ինչ է նշանակում ունենալ նման ավտոկրատ ռեժիմ», - ասել է Վրաստանի նախագահը:

Սալոմե Զուրաբիշվիլին միևնույն ժամանակ նշել է, որ իրենք չեն ցանկանում, որ Վրաստանի նախկին նախագահը մահանա բանտում, կամ նրա առողջությանը անուղղելի վնաս պատճառվի։ Նա հայտնել, որ Սաակաշվիլին պետք է լրացուցիչ բժշկական հետազոտություններ անցնի։

«Ես ուշադիր հետևում եմ Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին տեղեկատվությանը։ Ներկայումս միջազգային բժշկական խմբի կողմից նոր զեկույց է պատրաստվում։ Նա հիվանդանոցում է ավելի քան 6 ամիս։ Արտերկրում նրա բուժման վերաբերյալ որոշումը պետք է կայացնի դատարանը»,- ասել է Զուրաբիշվիլին։

Ամենից շատ դիտված

12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
09:03 Ելակի դարաշրջանի ավարտը. կիսավերարկուներ` ընտրյալներին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
22:24 Գյումրիի Չարենցի փողոցը միշտ «մառախլապատ» է․ քանդված ճանապարհի փոշին անսպառ է ու անվերջ
23:20 Գյումրիի Անի թաղամասում փողոցաշինությունը 5 տարի է` ձգձվում է. 37 փողոց կմնա փոսալցման հույսին
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան