Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:11 21-11-2022

Ում հեղինակային և ինչ արժողության զգեստն է կրել Աննա Հակոբյանը Թունիսում

Օրեր առաջ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ամուսնու հետ այցով Թունիսում էր։ Այնքան չքննարկվեց հանդիպումը, ինչքան որ վարչապետի տիկնոջ զգեստը, որը արժանացավ տարբեր քննադատությունների։

Oragir.News-ը պարզել է, որ զգեստը հայտնի հայ դիզայներ Վահան Խաչատրյանի ձեռքի աշխատանքն է, ում աշխատանքներից Հակոբյանը պարբերաբար է օգտվում։

Վահան Խաչատրյանի այս զգեստի արժողությունը 600 հազար դրամից է սկսվում, առկա են տարբեր գույները։ Խաչատրյանն իր էջում հրապարակել է նույն զգեստի դեղին տարբերակը։

Հիշեցնենք, որ հայտնի դիզայներն իր զգեստերի գներն առհասարակ չի հրապարակում։