Ներքին 3 տարի առաջ - 21:57 18-11-2022

Ադրբեջանը ապակողմնորոշում է միջազգային հանրությանը․ Արցախի ՄԻՊ

«Ֆակտոր թիվի»-ի հյուրը Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն է։ Ստեփանյանը խոսել է Ադրբեջանի զինուժի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ռազմական ոտնձգությունների կիրառման մասին։

«Վերջին ժամանակահատվածում առավել մեծ թափ է ստացել Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների դեմ ուղղված հանցավոր գործողությունները։ Հրադադարի հաստատումից հետո նման գործողություններ բազմիցս կատարվել են և դրանց վերաբերյալ առնվազն Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը պարբերաբար հանդես է եկել հայտարարություններով, հրադադարի խախտման հարյուրավոր դեպքերի մասին պարբերաբար եղել են հայտարարություններ, որոնցից կարող ենք առանձնացնել 121 դեպք է արձանագրվել, որը հանգեցրել է մարդկային և նյութական վնասի և դրանք արձանագրվել են Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից, տարվել են քննություններ և հստակ գնահատական է տրվել, որ դրանք իրականացվել են էթնիկ ատելության, թշնամանքի և այլ դրդապատճառներով։ Վերջին ժամանակահատվածում սկսած Խրամորթի դեպքը, երբ տուժել էր գյուղատնտեսական տեխնիկան, Սարուշենի դեպքը, Հացի գյուղում այսօր արդեն տեղեկություններ ունենք նմանատիպ հանցավոր գործողությունների մասին»։

Մարդու իրավունքների պաշտպանը համոզված է, որ այս գործողությունները մաս են կազմում Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ որդեգրած վարքագծի և իրականացվող էթնիկ զտման քաղաքականության։

Ստեփանյանը շեշտեց, որ Ադրբեջանը իրականացնում է Արցախի ժողովրդի ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության դեմ ուղղված գործողություններ, կյանքի իրավունքի դեմ ոտնձգություններ և հոգեբանական անձեռնմխելիության դեմ ոտնձգությունները։ Եվ գործողություններ, որոնք հստակ միտված են խոչընդոտելու և խաթարելու բնականոն կյանքը Արցախում և դա էլ իրականացվում է մարդկանց բնականոն կյանքը խաթարելու միջոցով, օրինակ ենթակառուցվածքների աշխատանքը խափանելու միջոցով։

Ստեփանյանը համոզմունք հայտնեց, որ այն խաղաղասիրությունը, որը ցույց է տալիս Ալիևը միջնորդներին և միջազգային կազմակերպություններին պարզապես կեղծ բարեպաշտություն է, որով Ադրբեջանը փորձում է թոզ փչել նրանց աչքերին։

Ստեփանյանը նշեց, որ իրենց թիվ մեկ խնդիրն է ցույց տալ, որ Ալիևը բանավոր խոստումներով և խոսակցություններով փորձում է ապակողմնորոշել միջազգային հանրությանը։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար