Արտաքին 3 տարի առաջ - 14:10 18-11-2022

Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները զարգացման նոր փուլ են թևակոխել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները զարգացման նոր փուլ են թևակոխել։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, Էրդողանն այս մասին ասել է նախօրեին Իսրայելի նախկին վարչապետ, «Լիկուդ» կուսակցության նախագահ Բենիամին Նեթանյահուի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում, ով նոյեմբերի 1-ին այդ երկրում կայացած ընտրությունների արդյունքում կառավարություն ձևավորելու մանդատ է ստացել։

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը հաղորդում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել իսրայելական կողմի նախաձեռնությամբ։ Նեթանյահուն ցավակցություն է հայտնել Թուրքիայի նախագահին՝ նոյեմբերի 13-ին Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։

Անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին՝ Բենիամին Նեթանյահուն ռուս-ուկրաինական պատերազմում Անկարայի միջնորդական ջանքերը նշանակալի է անվանել ողջ աշխարհի համար։

Էրդողանը շնորհակալություն է հայտնել Նեթանյահուին ցավակցությունների համար։ Նա իր հերթին ափսոսանք հայտնել երկու օր առաջ Հորդանան գետի արևմտյան ափին տեղի ունեցած միջադեպի համար։

Թուրքիայի նախագահը շեշտել է, որ կողմերի վճռականության ու կամքի շնորհիվ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները զարգացման նոր փուլ են թևակոխել։ «Թուրքիայի և Իսրայելի միջև շարունակվող երկխոսությունը, որը հիմնված է շահերի փոխադարձ հարգանքի վրա, համապատասխանում է երկու երկրների դիրքորոշումներին»,- հայտարարել է Էրդողանը։

Վերջնիս նաև հույս է հայտնել, որ Իսրայելում կայացած վերջին ընտրությունների արդյունքները դրական ազդեցություն կունենան ինչպես Իսրայելի, այնպես էլ ողջ տարածաշրջանի վրա։

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
11:11 Երեկ Տիգրանաշենում էինք. հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին. Նարեկ Կարապետյան