Ներքին 3 տարի առաջ - 13:04 18-11-2022

Մարտակերտում հրդեհ է բռնկվել բնակելի երկհարկանի առանձնատանը

Նոյեմբերի 18-ին ժամը 07:30-ին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի Նալբանդյան 10 հասցեում հրդեհ է բռնկվել:

Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից Oragir.News-ին հայտնում են, որ տեղեկատվության համաձայն՝ բնակչությանը համապատասխան օգնություն ցուցաբերելու և շիջման աշխատանքներ կատարելու նպատակով ժամը 07:31-ին կանչի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հավարկ:

«Հրշեջ փրկարարները կրակը մեկուսացրել են ժամը 07:50-ին, մարել՝ 08:55-ին:
Նախնական տվյալներով էլեկտրալարերի կարճ միացումից հրդեհ է բռնկվել բնակելի երկհարկանի առանձնատան առաջին հարկում: Մասնակի այրվել է Մարտակերտ քաղաքի բնակչի կողմից վարձակալած բնակելի տան առաջին հարկի մուտքի առաստաղը:

Ստուգմամբ զբաղվում է ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ