Այսօր՝ հունվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրաշեն բնակավայրում այրվում է տան տանիք։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ-փրկարարները նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել այն։
Դեպքի փաստով ոստիկանության Արթիկի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում է տան սեփականատիրոջ ինքնությունը և դեպքի հանգամանքները։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում