Ներքին 3 տարի առաջ - 18:27 15-11-2022

Չեմ բացառում, որ 3 ընդդիմադիրների կզրկեն մանդատից․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագորղների հետ զրույցում, անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, որ գլխավոր դատախազը «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց է սկսելու, ասաց, որ պաշտոնապես այդպիսի տեղեկություն չունի․ «Ես մամուլում տեսել եմ գրածը, բայց այս պահի դրությամբ նման տեղեկություն չունեմ։ Իհարկե, չեմ բացառում․ շատ ու շատ մարդիկ, ովքեր ժամանակին օրենքի հետ խնդիրներ են ունեցել և կարծել են, որ պատգամավորական մանդատը կարող է իրենց ինչ-որ ձևով պաշտպանել, հիմա կհասկանան, որ այդպես չէ»։

Ալեն Սիմոնյանը նաև նշեց, որ այն պատգամավորները, ովքեր կշարունակեն բացակայել, ճիշտ կլինի՝ լքեն և ուղղակի աշխատավարձ չստանան, տեղ չզբաղեցնեն․ չէ՞ որ դա իրենց ցուցակի հաջորդ համարինն է։