Ներքին 2 տարի առաջ - 13:21 09-09-2024

Որևէ մեկը չի բացառում ՀԱՊԿ-ից դուրս գալը, ՀԱՊԿ-ն ամեն ինչ անում է դրա համար․ Ալեն Սիմոնյան

Որևէ մեկը չի բացառում ՀԱՊԿ-ից դուրս գալը, բայց դրա պատճառները հայտնի են, ու ՀԱՊԿ-ն ամեն ինչ անում է դրա համար: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Գրում է Tert.am-ը։

«Նույնը կարող եմ ասել նոյեմբերի 9-ի հայտարարության հետ կապված. ես չեմ կարծում, որ Հայաստանը պետք է ինչ-որ ստորագրություն հետ կանչի նոյեմբերի 9-ի հայտարարությունից: Ադրբեջանն ու ՌԴ -ն ՀՀ-ին պատասխանելու բան ունեն՝ 1-8-րդ կետերի վերաբերյալ, իսկ ՀՀ-ին իր պարտավորությունները 9-րդ կետի վերաբերյալ կատարել է: Այդ փաստաթուղթը և 9-րդ կետի իրական մեկնաբանությունը կարող եք գտնել ՌԴ նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրի մեջ»,- ասաց նա:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ՀՀ-ն չի պատրաստվում հրաժարվել նոյեմբերի 9-ի փաստաթղթից:

Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, որով նշվում էր, թե ՀՀ-ի շահերից չի բխում չվերադառնալ ՀԱՊԿ-ին, Սիմոնյանն ասաց.

«Մարիա Զախարովային պատասխանելը անշնորհակալ գործ է: Կարծում եմ, որ ՀՀ-ի հետ սպառնալիքների լեզվով խոսելը շատ սխալ տրամաբանություն է: Մենք ՀԱՊԿ-ում եղել ենք ու ականատես ենք եղել այլ երկրի միջոցով ՀՀ-ի վրա հարձակման: ՀՀ-ում հակառուսական արշավ չի եղել։ Մի վերացական օրինակ բերեմ․ եթե ես հարձակվեմ ձեզ վրա, ու դուք ինձ դիմադրեք, դա կլինի «հակաալենյան» արշա՞վ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի