copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:07 15-11-2022

Ոչ բոյկոտի իմաստը հասկացանք, ոչ վերադարձի, գնալներդ ինչ էր, գալներդ՝ ինչ

Ավելի քան 6-ամսյա բոյկոտից հետո այսօր խորհրդարանական ընդդիմությունը վերադարձավ Ազգային Ժողով։

Հունիսի կեսին, երբ ամառն արդեն լիարժեք ուժի մեջ էր ու Ֆրանսիայի հրապարակում վրանները գրեթե դատարկ էին՝ ընդդիմությունը որոշեց հավաքել վրանները, որոնք Ֆրանսիայի հրապարակում էին դեռ մայիսի 1-ից։

Ճիշտ այդ պահից, գրեթե ամեն օր, ընդդիմությանը հարց էր ուղղվում այն մասին, թե վերադառնալո՞ւ են արդյոք խորհրդարան, եթե խորհրդարանում չեն, ապա ինչո"ւ փողոցում չեն ու ինչպե"ս են շարունակելու պայքարը։

Պատասխանը մեկն էր, թե քաղաքական քննարկումների մեջ են ու եթե վերադառնան՝ վերադառնալու են իրենց օրակարգով։ Հիմա ընդդիմությունը խորհրդարանում է, և ինչպես «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն է ասում՝ այստեղ են իրենց օրակարգով, «Հայաստանի և Արցախի քաղաքացիներին հուզող կարևորագույն հարցերի օրակարգով»։

Քաղաքագետ Սարո Սարոյանն Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ այն ճանապարհը, որ ենթադրում էինք, որ կարող են ներքաղաքական հարցերում ինչ-որ արդյուքներ ապահովել՝ փողոցային պայքար, խոհրդարան չգալ, հիմա պարզվել է, որ դա բացարձակ արդարացված ճանապարհ չէր և իրենք ոչինչ չունեն անելու այդ դաշտում և ստիպված են իրենց ներկայությունն ապահովել խորհրդարանում։

«Ներկայություն ասելով նկատի ունեմ քաղաքական ակտիվությունը ապահովել խորհրդարանում։ Նրանց հանրությունն էլ հարցեր ունի, իրենք հասկանում են, որ առանց հանրության առջև ինչ-որ կերպ ներկայանալու՝ քաղաքական ապագա չունեն։

Ընդդիմությունը կարծում էր, որ փողոցում ինչ որ արդյունք կապահովեն, հիմա ստիպված են գալ խորհրդարան ու փորձեն համոզել, որ իրենք քաղաքական դաշտի սուբյեկտներ են։ Մինչդեռ, իհարկե, իրենք քաղաքական սուբեկտ չեն, սուբյեկտ լինելու համար նրանք պետք է ունենան որոշակի լծակներ, այդ թվում՝ կամք, գիտելիք, քաղաքական այնպիսի մտահղացումներ, որոնք կարող են իրավիճակ փոխել։

Իրենք, ըստ էության, արգասիքն են վերջին 30 տարվա բոլոր այն գործընթացների, որտեղ նույն պարամետրերով պայքար է մղվել, բայց այդ պարամետրերով եկել հասել են նրան, որ դրանք անպետք գործիչներ են։

Լավ, հանրահավաք են անում, ամբիոնում ելույթ են ունենում, վերջում կոչ են անում ինչ-որ երթով հանդես գալու, հետո՞, այդ ամենն արդեն 30 տարի է այս ժողովորդը տեսել է, ի՞նչ նոր բան կա, որը չի կիրառվել։

Հիմա ինձ կարող եք ասել ՝ բա ուրիշ ի՞նչ ճանապարհ կա, բայց դա իմ ասելիքը չէ, դա իրենց խնդիրն է, թե ինչպես իրենք պետք է գնահատեն իրավիճակը, հասկանան, թե ինչ են անում, այն ժամանակ, երբ հայտարարում էին փողոցային պայքարի մասին, ես հատկապես Վանեցիանին եմ հիշում, որ հայտարարում էր, թե տուն չի գնալու, այդ մարդիկ, երբ նման հայտարարություններ էին անում, չէի՞ն հասկանում, որ դա փակուղի է, որովհետև դրանից հետո իրենք քաղաքական դաշտի համար դառնալու են անպետք միավորներ։

Կամ, երբ Էդգար Ղազարյանը երբ քաղաքացիներին հրավիրում էր կառավարության մոտ ու ասում էր, որ այդ օրը Փաշինյանը հրաժարական է տալու, իսկ երբ իրեն հարցնում էին՝ ինչպես է լինելու, որ հրաժարական կտա, ասում էր՝ կգաք, կտեսնեք։

Չի կարելի այդ աստիճան հանրության տրամադրությունների հետ խաղալ, նման հիասթափությունները չափազանց շատ են եղել»։

Հարցին, թե արդյոք կարելի է սպասելիքներ ունենալ ընդդիմության խորհրդարանական գործունեությունից՝ նա նշեց, որ հիմա էլ պիտի հերթական անգամ իրենց սուտը, կեղծիքը ներկայացնեն, ինչ-որ ամպագորգոռ հայտարարություններ անեն, թե իրենք այսուհետ խորհրդարանում շատ ավելի մեծ ճնշում են գործադրելու, որ փորձեն քաղաքական ակտիվություն ցուցաբերել ու իրենց կյանքը դասավորեն։

«Հիմա էլ նույնն է լինելու, այնպես չէ։ Բայց ես ուզում են ընդգծել, որ գործող վարչախումբն էլ նույն, ամենևին էլ ավելի լավը չէ և ընդամենը մեդալի մյուս կողմն է, թեև ավելի վատ կողմը, բոլորն էլ իրար արժանի են, սա է իրավիաճակի արձանագրումը։

Մեր քաղաքական դաշտի խաղացողները միմյանց արժանի են ու այնպես չէ, որ մեկը մյուսից որակներով տարբերվում են, կամ ազգային խնդիրներով տապակվում են, նման բան չկա։ Գուցե ինտելեկտուալ պոտենցիալի առումով ընդդիմության մեջ որոշ անհատներ մի քիչ շատ պոտենցիալ ունեն կամ փորձ՝ քաղաքական վարչական աշխատանքի, բայց բարոյական նկարագի տեսանկյունից, կարծում եմ, ոչ մի տարբերություն չկա։ Հետևաբար, ընդդիմություն-իշխանություն դասավորության մեջ որևէ բան փնտրելն անիմաստ է»։

Նա նաև ընդգծեց, որ նույն գործիքակազմով, նույն մտածողությամբ, նույն դաշտը մտնելու դեպքում անիմաստ է այլ արդյունք ակնկալել։

«Արդյունքը նույնն է լինելու, այդ մարդիկ նույն դաշտի խաղացողներն են, որոնք մեր աչքի առաջ են եղել։ Հիմա եթե նոր խաղացողներ գան ու նույն բաներն անեն՝ այդյունքը էլի չի լինի, եթե նոր խաղացող գա, ու այլ բան անի, միգուցե, այդ դեպքում փոփոխություն լինի։ Իսկ հիմա մնում է արձանագրել, որ այդ մարդկանց ուշքն ու միտքն այն է, որ դրսում ինչ որ բան կորոշվի ու իրենց դա իրագործեն։

Հիմա քաղաքական դաշտում բոլորի ուշքն ու միտք արտաքին քաղաքական ինչ-որ ուժերի սպասարկելն է։ Խորհրդարանում հայտնված բոլոր ուժերն էլ արտաքին քաղաքական ուժերին սպասարկելն է»։

Նշենք, որ ընդդիմությունը խորհրդարանի նիստերի դահլիճում երկար չմնաց, չնայած՝ պնդմանը, թե իշխանությունը ստիպված է համակերպվել իրենց ներկայության փաստի հետ։ Օրակարգում ընդգրկված հարցերի ժամանակ ընդդիմությունը դահլիճում չէր, ինչն առիթ տվեց հերթական անգամ չարախնդալու, թե տպավորություն էր՝ իրենք զուտ մանդատներից կամ աշխատավարձից չզրկվելու պատճառով ներկա ստացան և էլի հեռացան։

Ավելին, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն հայտարարել է, որ վաղը չի մասնակցելու Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանին։

Ամենից շատ դիտված

23:50 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 66-ամյա Արմեն Ղազարյանը
22:08 Մահացել է ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
01:25 Ոտքի կանգնեք՝ քշելու այս նախիրը․ քաղաքացին կոչ է անում արցախցիներին՝ միանալ պայքարին
20:47 Դիմակավորված ոստիկանները Իջևանի ճանապարհից բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն` Վահագն Մախսուդյանին։ 
16:45 Ոսկեպարի հատվածում այս գիշեր Ադրբեջանին տարածքներ են հանձնվելու
09:27 Ալեն Սիմոնյանը տարրական գիտելիքների չի տիրապետում, հրավիրում եմ դասընթացի. Կարին Տոնոյան
23:13 Իշխանություններն ակնարկում են, որ ընդդիմությունը իրոք պայքարի, ոչ թե պայքարի իմիտացիա ստեղծի
12:12 Մեզ հետ ուլտիմատումով չխոսաս, այ տղա. քաշքշուկ` Երեւան-Գյումրի ճանապարհին
18:23 «Կեռան թագուհու Ավետարանը»․ տեղի ունեցավ Էմմա Չուգասզյանի գրքի շնորհանդեսը
13:40 Շիրա՛կ, ոտքի՛ կանգնիր. քայլերթ` հանուն հայրենիքի