Արտաքին 4 տարի առաջ - 17:33 15-11-2021

Իսրայելական մամուլը Թուրքիայի դեմ բոյկոտի կոչ է արել՝ իսրայելցի ամուսիններիn ձերբակալելուց հետո

Իսրայելական ԶԼՄ-ները Թուրքիայի դեմ բոյկոտի կոչ են արել այն բանից հետո, երբ Թուրքիայում իսրայելցի ամուսիններին ձերբակալել են Ստամբուլի Չամլըջա աշտարակում լուսանկարվելիս՝ «Էրդողանի տունը լուսանկարելու» լրտեսության կասկածանքով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:

«Jerusalem Post» թերթը գրել է. «Եթե միայն բոյկոտը բավարար չէ, որ Թուրքիան ազատ արձակի իսրայելացի զույգին, ապա ավելի կոշտ միջոցների պետք է դիմել»:

Կոշտ միջոցներ ասելով՝ թերթն ակնարկել է հնարավոր պատժամիջոցների մասին, որոնք կտարածվեն նաև թուրքական այն հասարակական կազմակերպությունների նկատմամբ, որոնք «հանդես են գալիս Արևելյան Երուսաղեմում Իսրայելի ինքնիշխանության դեմ»: Իսրայելական թերթը կոչ է հանում դադարեցնել երկկողմանի չվերթները:

«Jerusalem Post»-ը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիան, որի տնտեսությունը խարխլված է, այս տարվա առաջին ինն ամիսներին Իսրայելի հետ 2 միլիարդ դոլարի առևտրային շրջանառություն է ունեցել, և հիշեցրել է, որ իսրայելցի զբոսաշրջիկները Թուրքիայում թվաքանակով 16-րդ տեղն են զբաղեցնում։ Հոկտեմբերին իսրայելցի զբոսաշրջիկների 2-րդ ամենաշատ այցելած երկիրը Թուրքիան էր։

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը ձերբակալված զույգին ազատելու նախաձեռնությունների վերաբերյալ հանդես էր եկել հայտարարությամբ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում