Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:53 15-11-2022

Ռիսկի ու քաոսի Հայաստանը. նորակառույցների ոլորտը շնչահեղձ է լինում

Հայաստանում դոլար-դրամ տատանումների պատճառով կտրուկ թանկացել են նորակառույց շենքերում վաճառվող բնակարանները։

Մենք ավելի վաղ գրել էինք, որ արտարժույթի տատանումների հետ կապված ընկերությունները չեն շտապում պայմանագրերը կնքել, անհարկի ձգձգումներ են անում, քանի որ ահռելի կորուստներ են ունենում։

Ստացվում է, որ օրինակ եթե որեւէ մեկը հունվարին տուն է ամրագրել քմ-ը 600-700 դոլար, ապա այժմ նման գին գոյություն չունի, նախ բոլոր ընկերությունները քմ-ը հաշվարկում են բացառապես դրամով եւ այդ գինն այսօր նվազագույնը 350-400 հազար դրամից է սկսվում։

Մյուս կողմից էլ՝ անկայուն տնտեսության պայմաններում ընկերությունները հրաժարվում են բնակարանները հանձնել վերանորոգած։

Օրինակ՝ եթե նախկինում ամեն քմ-ի համար կարելի էր 100-150 դոլար ավել վճարել եւ վերանորոգված ստանալ տունը, այժմ ընկերությունները նման ռիսկի չեն դիմում, քանի որ չգիտեն 2-3 տարի հետո, երբ բնակարանները պատրաստ կլինեն, ինչ տնտեսական վիճակ կլինի, շինանյութն ինչքան կթանկանա։

Իսկ քաղաքացիներն էլ ստիպված են բնակարաններ ամրագրել, քանի որ եկամտահարկի վերադարձի օրենքը կամաց-կամաց դուրս է գալիս։

Ամենից շատ դիտված

23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ
16:00 Լարված իրավիճակ Կիրանցում. ոստիկանությունը զորք է կուտակել․ ՈւՂԻՂ