Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:40 14-11-2022

Հայաստանը հնդկական գերազանց հրանոթներ է գնել․ պայմանագրում մտահոգիչ մանրամասներ կան

Հնդկաստանն առաջիկա երեք տարիներին մոտ 150 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով գերարդիական ATAGS հրանոթներ կմատակարարի Հայաստանին․ գործարքի մասին հաղորդում են մի շարք հնդկական լրատվամիջոցներ, և միայն մեկը նշում է, որ պայմանագիրը կնքված է Հայաստանի հետ։

Ինչպես տեղեկանում ենք արտադրողի կայքից՝ այս հրանոթը կրող զրահամեքենան՝ ընդհանուր շուրջ 18 տոննա քաշով, ամենագնաց է, հրանոթը՝ 155 մմ կալիբրի արկերով, ցերեկային ժամերին կարող է մարտական վիճակի բերվել 1.5 րոպեում, գիշերային ժամերին՝ 2 րոպեում։ Ունի մինչև 5 արկ րոպեում ինտենսիվությամբ մինչև 48 կմ կրակային հեռահարություն։ Այն արդեն փորձարկվել է լեռնային մարտական գործողությունների պայմաններում։

Արտադրողը՝ Kalyani Strategic Systems Ltd-ն, պաշտպանության ոլորտում խոշոր ներդրողներից է և մի շարք զինատեսակներ է առաջարկել թե Հնդկաստանին, թե՝ այլ երկրների: Ընկերությունն աշխատում է Պաշտպանության հետազոտությունների և զարգացման կազմակերպության (DRDO) հետ՝ հրետանային նորագույն համակարգերի մշակման (ATAGS), ինչպես նաև գերթեթև հաուբիցն արդիականացնելու ուղղությամբ։

Թեպետ մասնագետներն այս տեխնիկական տվյալները համարում են աշխարհում լավագույններից, սակայն կան մի քանի մտահոգիչ տվյալներ․ հրանոթները նախագծված են ՆԱՏՕ-ի ստանդարտներով և ստանդարտ զինամթերքով աշխատելու համար (մինչդեռ մենք գիտենք, որ մեր զինամթերքի հիմնական մատակարարը եղել է Ռուսաստանը)։ Նաև, ինչպես նշում է ndtv-ն, առանց հաճախորդի մասին մանրամասներ տրամադրելու՝ ընկերությունը հաղորդում է, որ պատվերը նախատեսված է «ոչ կոնֆլիկտային գոտու» համար, և որ դա կառավարության ռազմավարությանը համապատասխանության մասին «լուրջ վկայություն» է։ «Մենք ուրախ ենք տեղեկացնել, որ Kalyani Strategic Systems Ltd-ն ստացել է 155 մմ հրետանային հարթակի արտահանման պատվեր», - ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերյան ռազմական գործողությունների ընթացքում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը զինամթերք ձեռք բերելու խնդիր ունի, չի կարողացել համալրել 44-օրյայի ժամանակ կորցած տեխնիկան և լիցքերը, կնքված պայմանագրերի շրջանակում կատարել է վճարումներ, սակայն գնված զենքը չի տրվել մեզ։

Ըստ այդմ, կարևոր է հիմա զենքի մատակարարների դիվերսիֆիկացիան։ Սա Հայաստանի՝ Հնդկաստանից զենքի ու սպառազինության հերթական գնումն է։ Արդեն կան Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և Swathi հակահրետանային ռադարների գնման պայմանագրեր։ Եվ հիմա մենք կարող ենք միայն հուսալ, որ երբ նոր՝ գերազանց տեխնիկական տվյալներով հրանոթները Հայաստանում լինեն և գործարկելու անհրաժեշտություն ունենանք, ճակատրագրական մանրամասներ պայմանագրերի մասին չեն պարզվի։

Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել

Ձեզ գուցե հետաքրքրի