Ներքին 1 տարի առաջ - 10:55 10-07-2025

Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. shamshyan.com 

Երեկ՝ հուլիսի 9-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկից «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մի տղամարդու տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն:

Տեղում բժիշկները ոստիկաններին ու պարեկներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում:

Ոստիկաններն ու պարեկները, ապա նրանց միացած ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Դավթյանի գլխավորությամբ պարզել են, որ տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել Հրազան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 69 շենքի 2-րդ հարկի բնակարանից՝ «որովայնի առաջային և կողային պատի կտրած-ծակած, թափանցող վերք՝ սուր ներքին արյունահոսությունով» ախտորոշմամբ:

Նշված տանը ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր, կոտրած ապակիներ և դանակ, որը, ըստ նախնական տեղեկությունների, հանցագործության գործիք է:

Դեպքի վայրում աշխատել է նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները, վիճաբանության մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վիրավորը 2 այլ քաղաքացու հետ նշված բնակարանում բնակվում էին վարձակալական հիմունքներով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել
18:09 Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. Հետք