Հանրային աղբանոցի եթերից կրկին հնչել է չհիմնավորված քարոզչության ու լկտի ստերի մի փաթեթ
copy image url

Հանրային աղբանոցի եթերից կրկին հնչել է չհիմնավորված քարոզչության ու լկտի ստերի մի փաթեթ

Ներքին Միտք 4 ժամ առաջ - 23:45 09-07-2025
Հանրային աղբանոցի եթերից կրկին հնչել է չհիմնավորված քարոզչության ու լկտի ստերի մի փաթեթ, որի նպատակը հերթական անգամ մարդկանց մոտ հակաեկեղեցական տրամադրություն ձևավորելն է։

Փորձը ցույց է տվել, որ շատերը չեն խորանում ասվածի մեջ և որոշ բաների սկսում են հավատալ։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ եմ համարում արձագանքել։

Պետրոսի մասով ասելիք չունեմ։ Նա, իր կնոջ հետ միասին, դեռ կանգնելու է դատարանի առջև, միանգամից անցնեմ հարցազրույցի երկրորդ սուբյեկտին՝ «սարկավագին»։ Նախ նա ինքն է ասում, որ սարկավագը չի օծվում և ըստ էության հոգեորական չի համարվում, դա ամենացածր կոչումն է եկեղեցական աստիճանակարգում։

Նիկոլ Փաշինյանը, իր ՔՊ-ական նզովյալների խմբակի հետ, արդեն մի քանի շաբաթ է՝ համառորեն իրականացնում է հակաեկեղեցական քարոզչություն։ Այդ ընթացքում նրանք կարողացել են գտնել ընդամենը 2-3 կարգալույծ հոգևորական, որոնք, ժողովրդին մոլորեցնելով, շարունակում են ներկայանալ որպես «քահանա», մինչդեռ իրականում նրանք վաղուց այլևս եկեղեցու հետ կապ չունեն։ Այսօր էլ հրապարակ հանեցին հերթական նման մեկին։

Անկեղծ ասած՝ մեծ դժվարությամբ լսեցի այս մարդու ելույթը։ Խոսքի կառուցվածքը տարերային էր, տեքստը՝ անհոդաբաշխ, մտքերից մեկը դեռ չավարտված՝ անցնում էր հաջորդին։ Բայց հիմնականը այլ բան է։ Ահա մի քանի կետ՝ այս երևույթի և նրա հովանավորների մակարդակի մասին։

1. Զրույցի ընթացքում նա օգտագործեց «Բալկանյան երկրների կաթողիկոս» արտահայտությունը։ Բոլորիս համար էլ պարզ է, որ կաթողիկոս կոչում գոյություն ունի բացառապես Հայ Առաքելական Եկեղեցում։ Մնացած քրիստոնեական ուղղություններն ունեն պատրիարք, պապ կամ այլ առաջնորդ։ Այս դեպքում արդեն փաստը հստակ է՝ այս մարդը կամ ինքն է անտեղյակ, կամ միտումնավոր է ստում։

2. Հաջորդ կեղծիքը վերաբերում էր Սուրբ Գեղարդի պահման հարցին։ Նա փորձում էր ներկայացնել, թե իբր այն փակ է, անհասանելի հանրությանը և հնարավոր է, որ Կաթողիկոը այն գողացել է։ Բայց դա բացարձակ սուտ է։ Սուրբ Գեղարդը գտնվում է Էջմիածնի գանձատանը, և այն ամեն օր հասանելի է ուխտավորներին և զբոսաշրջիկներին։ Ես ինքս անձամբ տեսել եմ այն։

3. Եթե նախկինում քարոզիչների այս փնթի խմբակը փորձում էր Գարեգին Ա-ի մահը ներկայացնել որպես սպանություն՝ առանց որևէ հիմքի և այն վերագրում էին Վեհափառ հայրապետին` ապա հիմա նույն սցենարով խոսում են հոգևորականների ու եպիսկոպոսի «սպանության» մասին, քանի որ հասկացան որ այդ ստին ոչ-ոք չհավատաց ե բոլորն էլ գիտեին որ Գարեգին Ա-ն մահացել է քաղցկեղից։ Այս իշխանությունը զրպարտության մեջ հավասարը չունի։

4. Ակնհայտ է՝ այս մարդուն պարզապես մի տեքստ են տվել, ասել են՝ կարդա։ Նա եկեղեցու հետ որևէ կապ չունի և չի կարող տեղյակ լինել ներքին խնդիրներից, ճիշտ ինչպես մի քանի օր առաջ ևս մեկ կարգալույծ «քահանա» նշան անունով, փորձում էր համոզել, թե իբր մասնակցել է հոգևոր խորհրդի նիստերին՝ կարգալույծ լինելուց տարիներ անց։ Սա ուղղակի կրկես է։

5. Այս մարդը գովաբանում է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի նախկին թեմակալ առաջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանին։ Վերջինս դեռ 2000 թ. հոկտեմբերի 6-ին ազատվել է պաշտոնից Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից։ Նրան փոխարինել է Եզրաս Ներսիսյանը, սակայն Տիրանը չի ենթարկվել այդ որոշմանը, հրաժարվել է փոխանցել թեմի կառավարումը, հայտարարել է առանձին կրոնական կառույց ստեղծելու մասին՝ «Մոսկվայի հայ առաքելական եկեղեցիների միություն» անվամբ։ Արդյունքում՝ 2001 թ. մայիսին Կաթողիկոսը նրան կարգալույծ է հայտարարել՝ «անկարգությունների և անհնազանդության» համար։

Ասելիք դեռ շատ կա, բայց երևույթի ցածր մակարդակը այնպիսին է, որ շարունակելն արդեն իմաստ չունի, բոլորի համար պարզ է թե ով է սա։ Այս մարդն այսօր հրապարակ է բերվել հենց որպես հակաէկեղեցական արշավի գործիք։ Նիկոլն ու իր ՔՊ-ականները կրկին փորձեցին քաղաքական նպատակներով շահարկել եկեղեցու անունը՝ օգտագործելով մոլորեցված կամ դիտավորյալ սուտ խոսող մարդկանց, բայց նրանք թող լավ իմանան, որ ձախողելու են, ինչպես ձախողել են ամեն ինչ։

Քաղաքագետ Փայլակ Չոբանյան