Բաստիոն 1 տարի առաջ - 21:30 09-07-2025

Բաստիոն․ Քոչարյանն ու Սարգսյանն իրար հետ ավելի շատ հարցեր ունեն, քան Նիկոլ Փաշինյանի․ Էդմոն Մարուքյան

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Oragir.News-ի «Բաստիոն» հաղորդման հյուրը «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն է:

Հյուրի հետ խոսել ենք մի շարք հետաքրքիր ու կարևոր թեմաների շուրջ:

Նախ՝ անդրադարձ է եղել ԱԺ-ում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքին, Էդմոն Մարուքյանը պատմել է իր և Սասուն Միքայելյանի միջև եղած ծեկռտուքի մասին, որն առաջինն էր ԱԺ-ում:

Մարուքյանը հավանական է համարում, որ Նիկոլ Փաշինայնը sms է գրում պատգամավորներին, որ ծեծկռտուք սարքեն, քանի որ անտրամաբանական է ընդդիմադիր պատգամավորներին ծեծելը և կալանավորելը. ԱԺ-ում «սամասուդի ինստիտուտ» է հիմնվում:

Հաջորդ հարցը, որին անդրադարձ է եղել, Արցախն է. Էդմոն Մարուքյանը նոր բացահայտումներ է անում այն մասին, թե ինչ է եղել 2020 թ. պատերազմից հետո, ինչպես է ինքը դարձել հատուկ հանձնարարությունների գծով դեսպան և թե արդյոք զղջում է իշխանությունների հետ համագործակցելու համար:

ԼՀԿ նախագահը շեշտում է՝ ռուսները մեզ չեն դավաճանել:

Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի շուրջ ծավալվող իրադարձություններին, Մարուքյանը կարծում է, որ Նիկոլն ուզում է կոտրել գործարարին. նա վստահ է, որ Կարապետյանին Ռուսաստանը չի ուղարկել, քանի որ վերջինս անպատրաստ էր այս ամենին:

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ Սամվել Կարապետյանն ուժեղ մարդ է, և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերերի նման ծնկի չի գա Փաշինյանի առաջ:

ԼՀԿ առաջնորդը կարծիք է հայտնել նաև, որ Սերժ Սարգսյան ու Ռոբերտ Քոչարյանն իրար հետ ավելի շատ խնդիրներ ունեն, քանի Նիկոլ Փաշինյանի՝ հավելելով, որ վերջինիս գերխնդիրը 2026-ին վերընտրվելն է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Գևորգ Էմին-Տերյան
Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

22:30 Քոչարյանը 2-րդ անգամ է արհամարհում ընտրողին ու թուլացնում դաշինքի դիրքերը
22:19 Իշխանությունը՝ ՔՊ-ին, ազատությունը՝ աներ Վարդան Ղուկասյանի՞ն. խոսակցություններ Գյումրիից
17:43 Սնունդ, ջուր, համազգեստ և վարորդներ չկան․ ահազանգ Կապանի զորամասերից մեկից
13:30 Պատերազմի սկզբից ի վեր Պուտինի վարկանիշը կտրուկ իջնում է. ինչ թվեր են հրապարակվել
14:23 Սենսացիոն որոշում Թուրքիայում. Բենիամին Նեթանյահուին և ևս 34 պաշտոնյայի սպառնում է ցմահ ազատազրկում
14:45 Հեքիաթային հանգիստ. Հռիփսիմե Հակոբյանը որդիների հետ մեկնել է Դիսնեյլենդ
16:53 Երևանում բախվել են ուսումնական Toyota-ն, Nissan-ը, Lada-ն և բեռնատարը․ կան վիրավորներ
18:36 2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար
16:43 Կոմունալները ամսվա մեջ 3 անգամ լինի. Ռաֆայել Երանոսյանի արձագանքը իրեն քննադատողներին
18:43 Ավագանու ՔՊ-ական անդամը դարձել է Արթիկի նոր փոխքաղաքապետ