Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է «Միասնության թևեր» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Անանյանը:
Դավիթ Անանյանը խոսել է Սահմանադրության փոփոխությունների, արտաքին պարտադրանքի, այդ փոփոխությունների անհրաժեշտության, այս իշխանությունների օրոք գործընթացը չիրականացնելու, Փաշինյանի իշխանության ոչ լեգիտիմ լինելու, արտահերթ ընտրությունների սցենարների, ԱԺ-ի ոչ օրինաստեղծ գործունեության մասին:
Խոսելով նոր Սահմանադրության նախագծի մասին՝ Դավիթ Անանյանը տեսակետ հայտնեց, որ քաղաքական դաշտում ընդդիմադիր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը բովանդակային քննարկում չպետք է իրականացնեն այս հարցի շուրջ. «Առաջին պատճառը ակնհայտ արտաքին պարտադրանքն է, իշխանությունն ինքն է խոստովանում սա, սա արտաքին օրակարգ է, երկրորդ՝ մենք չենք կարծում, որ այսօրվա իշխանությունները իրենց գործունեությամբ իրավունք են վաստակել սահմանադրական փոփոխություններ իրականացնել: Եվ երրորդ պատճառը՝ երկրում այնպիսի անհանդուրժողականության ու բևեռացման միջավայր է ստեղծվել, որ այս պայմաններում գործընթացն անթույլատրելի է»:
Նա վստահություն հայտնեց՝ ժողովուրդը Փաշինյանի իշխանությանը սահմանադրական փոփոխությունների մանդատ չի տվել:
Անդրադառնալով իշխանափոխությանը՝ Անանյանը շեշտեց, որ իշխանությունն իր գործունեությամբ, իսկ ընդդիմադիր դաշտը՝ անկազմակերպ լինելով, ժողովրդի մոտ կայծից հրդեհ բռնկվելու կարողությունը զրոյացրել են, և եթե Արցախի հայաթափումից հետո ժողովուրդը չընդվզեց, ու իշխանափոխություն չեղավ, ինքը չի պատկերացնում՝ ինչ պետք է լինի, որ ժողովուրդը հեղափոխության դուրս գա:
Քաղաքական գործիչը ներկայացրեց արտահերթ ընտրություններիհ հնարավոր սցենարները՝ խոսելով ժողովրդի ակտիվ մասնակցության և Փաշինյանի ընտրազանգվածի հետ ընդդիմության աշխատելու կարևորության մասին:
Տեսանյութ:
Գևորգ Էմին-Տերյան