Ներքին 1 տարի առաջ - 10:40 10-07-2025

«Սևան» ազգային պարկի նախկին տնօրենը վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը

««Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը զբաղեցրած մեղադրյալ Վահե Գուլանյանը, Հակակոռուպցիոն դատարանում քննվող քրեական գործի շրջանակում, ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված 27 միլիոն դրամի վնասը:

Հիշեցնենք, որ Վահե Գուլանյանը մեղադրվում է այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձ.

կազմել է պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող՝ կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն, պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու վերաբերյալ ակտ և, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, մի խումբ անձանց օժանդակությամբ, վատնման եղանակով ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ից կատարել է ընդհանուր 3,6 միլիոն դրամի հափշտակություն:

իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, մի խումբ անձանց օժանդակությամբ, վատնման եղանակով նույն ՊՈԱԿ-ից հափշտակել է 3 միլիոն դրամ:

կազմել է կեղծ հաշվետվություններ և, մի խումբ անձանց օժանդակությամբ, խարդախությամբ հափշտակել շուրջ 20 միլիոն դրամ, այնուհետև իրականացրել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:

Ամենից շատ դիտված

09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել
18:09 Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. Հետք