Քպ-ականներն այնքան անգրագետ են, որ  ընտրությունները կեղծելուն զուգահեռ թվաբանական սխալներ են անում. Դանիել Իոաննիսյան
copy image url

Քպ-ականներն այնքան անգրագետ են, որ ընտրությունները կեղծելուն զուգահեռ թվաբանական սխալներ են անում. Դանիել Իոաննիսյան

Ներքին 2 տարի առաջ - 22:06 03-11-2022
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՔՊ-ում անգրագիտությունը ու ՔՊ-ի արժեքային տրասնֆորմացիան

Նախ արձանագրենք, որ ՔՊ-ում անգամ չեն կարողանում ընտրություն կեղծեն։ Կեղծելուն զուգահեռ թվաբանական սխալներ են արել, որոնց արդյունքում վերջում թվերի հանրագումարը չի բռնել (այդպես էլ բացահայտվել է)։

Հետևապես մտահոգիչ է նաև ՔՊ-ում թվաբանության իմացության մակարդակը։ ՀՀԿ-ում, օրինակ, կարողանում էին ավելի գրագետ կեղծել։
Բայց այստեղ ավելի լուրջ բան կա։

2019 թվականի ՔՊ-ի համագումարին կային ԶԼՄ-ներ, իսկ վարչության ընտրությունների հաշվարկը ուղիղ հեռարձակվում էր, ու որևէ կասկած չկար, որ վարչությունը լեգիտիմ է:

Բայց այս 3 տարում ՔՊ-ն էապես փոխեց թափանցիկության մասին իր պատկերացումները: ՔՊ-ի կայքից հանվեց համարյա ամեն ինչ. հանվեցին նախկին ծրագրերը, հանվեց վարչության կազմը, հանվեց հաշվիչ հանձնաժողովի կազմը, հանվեցին անգամ կուսակցության գրասենյակների հասցեներն ու հեռախոսահամարները:

ՔՊ-ի այս համագումարին արգելվեց ԶԼՄ-ների մասնակցությունը, հաշվարկն արվեց փակ դռների հետևում և, ինչպես և տեղավորվում է այս տենդենցի մեջ, կեղծվեց: Այո, վարչության անդամի երկու թեկնածուների մոտ 20-ական ձայն «ինչ-որ հրաշքով» գնացին այլ անձանց:

Այս ամենը պետք է հաշվի առնել իշխանեւթյունների որդեգրած արժեքայնության մասին խոսելիս։

Հ.Գ. Այսօր հիշեցի, որ 2016 թվականին Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ ՔՊ-ի վարչության նիստերի բովանդակությունը պետք է ամբողջությամբ թափանցիկ լինի: Իսկ այժմ լրագրողներն անգամ չեն կարողանում տեղեկություն ստանալ այն մասին, թե երբ են եղել ՔՊ-ի վարչության նիստերը»:

Ամենից շատ դիտված