Ներքին 3 տարի առաջ - 20:27 03-11-2022

Ադրբեջան-Իրան հնարավոր պատերազմի դեպքում Թուրքիան պետք է զորամիավորումներ տեղափոխի Ադրբեջան․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջան-Իրան հնարավոր պատերազմի դեպքում Թուրքիան պետք է զորամիավորումներ տեղափոխի Ադրբեջան ու հարցն այն է, թե դա ինչպես է անելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա նաեւ նշել է. «Մեղրիով ճեղքել չի կարողանա, Իրանը այդ ճանապարհը կարող է փակել նշանառության տակ:

Որքան հասկանում եմ, ամենաօպտիմալ ու իրենց համար անվտանգ ճանապարհը Նախիջևանից դեպի Ջերմուկ գնացողն է, որտեղից կարող է ճեղքում իրականացվել: Սա է կարելի համարել Ջերմուկի վրա սեպտեմբերի 13-ին կատարված հարձակման պատճառը:

Հիմա, արդյոք այդ հատվածում համապատասխան պաշտպանական աշխատանքներ կատարվում են, թե՝ ոչ: Եթե ԱԺ եւ կառավարության երկու ամսվա պարգևավճարներն այդ նպատակով օգտագործվեն, կարելի է լուրջ շինարարական աշխատանքներ կատարել:

Հ.Գ. Չհարցնեք, թե ինչու եմ սա հրապարակայնորեն գրում: Նախ, խողովակներ չկան սա ոչ հրապարակայի կերպով ասելու համար, հետո՝ ո՞ւմ աես»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից