Ուղիղ եթեր

Պուտինը հայտարարել է, որ Ալիևի և Փաշինյանի հետ համատեղ հայտարարություն են համաձայնեցրել

Ներքին 2 տարի առաջ - 22:35 31-10-2022
Սոչիում ավարտվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Բանակցություններից հետո Պուտինը հայտարարել է, որ համատեղ հայտարարություն են համաձայնեցրել։

ՌԴ նախագահն ասել է, որ Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումներ օգտակար էր, մթնոլորտ է ստեղծվել ապագա պայմանավորվածությունների համար։

«Անկեղծ լինեմ, նախնական փաստաթղթից որոշ կետեր հանվել է», - հավելել է նա, սակայն նաև հանդիպումն արդյունավետ որակել: