copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 12:57 23-06-2021

Ռամոսը 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել նոր ակումբի հետ

Ռեալի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը մոտ է ՊՍԺ տեղափոխությանը:

Ինչպես հայտնում է Marca-ն, վերջին օրերին ֆուտբոլիստը բանակցել է Միլանի, Ռոմայի, Մանչեսթեր Յունայթեդի և ՊՍԺ-ի հետ: Ֆուտբոլիստի ընտրությունը կանգ է առել ֆրանսիական ակումբի վրա:

Հաղորդվում է, որ հենց ՊՍԺ-ն է ամենալավ առաջարկը կատարել իսպանացի պաշտպանին:

Նշվում է, որ Ռամոսն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը՝ 3 տարի ժամկետով, տարեկան 15 մլն եվրո աշխատավարձով: