Մամուլ 3 տարի առաջ - 08:01 29-10-2022

Նիկոլ Փաշինյանը պայթեցրեց իր եւ թիմակիցների կողմից փչված փուչիկը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վլադիմիր Պուտինին ուղղված երեկվա պատասխան-թվիթով Նիկոլ Փաշինյանը պայթեցրեց իր եւ թիմակիցների կողմից փչված այն փուչիկը, թե «խաղաղության պայմանագրի» ռուսական տարբերակով Ռուսաստանը Հայաստանից ուզում է միջանցք կորզել` Ադրբեջանի համար: Այդ մասին ամենաթարմ հայտարարությունն օրերս ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանն էր արել` ասելով, թե «Ռուսաստանը միջանցքի խնդիր է դրել»։

Մինչդեռ Փաշինյանը նախօրեին, ի պատասխան ՌԴ նախագահի, հայտարարեց, թե ինքը դեռ սեպտեմբերին է ասել, որ ռուսական տարբերակն ընդունելի է մեզ համար, եւ հիմա պատրաստ են այն ստորագրել, եթե ՌԴ-ն շարունակում է պնդել իր առաջարկները: Խոսքն Արցախի հարցի՝ «խաղաղության պայմանագրում» ներառելու մասին է։

Ստացվում է, որ կա՛մ Փաշինյանը համաձայնել է միջանցք տալուն, սակայն հրապարակայնորեն հայտարարում է, թե միջանցքի մասին խոսք լինել չի կարող, կա՛մ էլ ՔՊ-ականներն ու իշխանական պրոպագանդան միտումնավոր հակառուսական տրամադրություններ են ամիսներ շարունակ գեներացնում՝ ժողովրդին տրամադրելով ռազմավարական դաշնակցի դեմ։ Սակայն իրականում իրենք էլ են լավ հասկանում, որ ռուսական առաջարկն ավելի շահեկան է Հայաստանի համար, քան արեւմտյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

11:13 Շիրակի մարզը նոր մարզպետ կունենա, Փաշինյանի թեկնածուն Սուրեն Պապիկյանի ազգականն է
09:00 Սյունյաց աբսուրդ․ 156 մլն-ոց «գոլդ» համարը և առանց A4 թղթի մնացած Գորիսի համալսարանը
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
16:00 Հիմար Իվա՞նն է Փաշինյանի հերոսը. ինչու են փակում ԵՊՀ արտգրակի ամբիոնը
10:14 Վարդան Ղուկասյանը տեղը չի գտնում, ՔՊ-ում սրտատրոփ սպասում են, քաղաքական ուժերի «տանը կռիվ է»․ Մամուլ
15:26 Դերասանուհի Անիտա Ավետիսյանը մայրիկ է դառնալու
14:24 Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ են մտցվելու. Ավինյան
09:27 Փաշինյանի համար ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան կենսական վտանգ է. այն սահմանափակում է ՔՊ-ի անսահմանափակ իշխանությունը․ Սուրենյանց
18:39 Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ. Էլիզի խոստովանությունն ու լացակումած աչքերը