Ներքին 4 տարի առաջ - 17:54 26-10-2022

Զատուլինի մուտքը ՀՀ արգելելն անփորձության հետևանք է ու ոչ տեղին, այն էլ այս իրավիճակում, երբ Հայաստանի շուրջ առկա է արտաքին լարվածություն. Երվանդ Թարվերդյան

Տարօրինակ էր այն հանգամանքը, որ օրենսդիր իշխանության ներկայացուցիչն է գրություն ներկայացնում Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ։ Շատ կարևոր է հասկանալ՝ արդյո՞ք այդ քայլը համաձայնեցված է եղել գործադիր իշխանության հետ։ Այս մասին ասել է «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը՝ անդրադառնալով Զատուլինի մուտքի արգելքին և դրա հնարավոր հետևանքներին:

Ըստ նրա՝ հակառակ դեպքում կստացվի, որ Հայաստանի իշխանությունների երկու ճյուղերի միջև հակասություններ կան և միգուցե պալատական ինչ-որ գործողություններ են սկսվում, որը պետության համար ստեղծված անվտանգային իրավիճակում շատ վտանգավոր է։

«Հասարակության բևեռացվածության պայմաններում իշխանության պառակտումը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել։ Պետք է հասկանալ՝ արդյոք կառավարությունը համաձայն է օրենսդիր իշխանության հետ այս հարցում, թե ոչ»,- ասաց Թարվերդյանը։

Թե ինչպե՞ս կազդի Կոնստանտին Զատուլինի մուտքի արգելքը հայ-ռուսական հարաբերությունների վրա, Թարվերդյանն ընդգծեց․

«Այս գործողությունը իրականացվում է մի անձի նկատմամբ, որը հանդիսացել է Ցեղասպանության ճանաչման օրենսդրական նախաձեռնության հեղինակ։ Լինելով հայամետ գործիչ և անհանգիստ Հայաստանի ճակատագրով՝ կարելի էր ընդամենը բողոքի նոտա հնչեցնել կամ այլ կերպ արտահայել դժգոհությունը։ Այս գործողությունը Զատուլինի հանդեպ, կարծում եմ, անփորձության հետևանք է ու ոչ տեղին, այն էլ այս իրավիճակում, երբ Հայաստանի շուրջ առկա է արտաքին լարվածություն։ Մենք տեսանք այդ տարվածությունը ՀՀ և ՌԴ արտգործանախարարների հանդիպման, ինչպես նաև ԱՊՀ երկրների վեհաժողովի ժամանակ»։

Խոսելով այս գործողությունների համատեքստում Արևմուտքի հնարավոր ազդեցության, ինչպես նաև ՀՀ իշխանությունների կողմից հակառուսական քաղաքական գիծ որդեգրելու մասին, Երվանդ Թարվերդյանն ասաց․

«Արևմուտքը ընդգծված ցույց է տալիս, որ ոչ մի առիթ բաց չի թողնում, մեզ օգտագործելով, ընդգծել Ռուսասանի վատ լինելը կամ մեզ չպաշտպանելը։ Մեր քաղաքական ուժը բազմիցս շեշտել է, որ աշխարհաքաղաքական լարված իրավիճակում չափազանց վտանգավոր է անվտանգային համակարգի փոփոխությանն ուղղված ցանկացած քայլ։ Հավատալ, որ Եվրոպան կամ ԱՄՆ-ն բացի հայտարարություններից, առաջիկայում կարող են իրականացնել առարկայական քայլեր, միամտություն է, հասարակությանը պետք չէ մոլորության մեջ գցել։

Մինչև այժմ մենք բացի հայտարարություններից ոչ մի գործողություն չենք տեսել, ինչը բազմիցս արձանագրել է մեր քաղաքական ուժը։ Իսկ այն, ինչ անում է հիմա ԱՄՆ-ն, նախընտրական պայքարով է պայմանավորված»։

Երվանդ Թարվերդյանի կարծիքով թե՛ Զատուլինի և թե՛ Մարգարիտա Սիմոնյանի ՀՀ մուտքի արգելքը ոչ թե ռուսական պետության, այլ ռուսական մեդիահարթակի կարկառուն ներկայացուցիչների դեմ ուղղված քայլեր են։

«Մի բան են անձիք, մի բան է պետությունը։ Հուսանք, որ ռուսական դիվանագիտությունը և առհասարակ պետությունը փորձառու կգտնվի և ուշադրություն չի դարձնի նման գործողություններին։ Հորդորում եմ ՀՀ իշխանություններին՝ ՌԴ-ի հետ հարաբերություններում զգուշավոր լինել, հաշվի առնել, որ ՀՀ տնտեսությունը և նրա զարգացումը անմիջականորեն կապված են Ռուսաստանի հետ»,- ընդգծեց Երվանդ Թարվերդյանը։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»