Մամուլ 3 տարի առաջ - 08:27 25-10-2022

Ռուբեն Վարդանյանը քննում է պաշտոնյաներին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գործարար Ռուբեն Վարդանյանը, ով հրաժարվելով ՌԴ քաղաքացիությունից՝ տեղափոխվել է Արցախ, իսկ օրերս էլ ընդունեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկը` պետնախարարի պաշտոնում աշխատելու, վերջին օրերին ինտենսիվ հանդիպումներ է ունենում քաղաքական-հասարակական տարբեր շրջանակների հետ։

Նա առանձին հանդիպումներ է ունենում, այցելում է կառավարության ոլորտային պատասխանատուներին՝ նախարարներին, հանդիպում նախարարությունների ղեկավար կազմի հետ: Արցախի մեր աղբյուրները կարծում են, որ Վարդանյանը քննություն է վերցնում կառավարության անդամներից, որ հետագայում հասկանա՝ ում հետ է աշխատելու, ում է «կտրելու» եւ փոխելու: Իսկ որ փոփոխություններ լինելու են, դա հաստատ է։ Ի դեպ, արդեն հայտնի է, որ Վարդանյանը պետնախարարի պաշտոնում կնշանակվի նոյեմբերի 4-ին։

Ապագա պետնախարարը, ըստ որոշ լուրերի, հանդիպել է նաեւ արցախյան ՀԿ սեկտորի ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանի հետ, ով շուրջ երկու ամիս է՝ շուրջօրյա բողոքի ակցիաներ է իրականացնում նախագահականի դիմաց՝ պահանջելով որոշ պաշտոնյաների հրաժարականը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանը՝ Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին, ով գործարար Խաչատուր Սուքիասյանի մտերիմն է եւ Արցախում շինարարությունների առյուծի բաժինն է իրականացնում։

Այս հանդիպումով է պայմանավորված, որ բողոքի ակցիաները դադարել են: Ասում են նաեւ, որ Վարդանյանը խոստացել է Պետրոսյանին իր խորհրդական նշանակել եւ ի կատարումն նրանց պահանջների` կադրային փոփոխություններ իրականացնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
09:00 Մինչ մեզ Եվրոպա են «տանում», Սանոսյանի եղբայրը ՌԴ անձնագրով միլիոններ է դիզում
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
22:48 Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրող
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ
19:15 ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների Ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա․ Պուտին