copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:34 21-10-2022

Պատերազմը երկարատև ստատուս-քվոյի արդյունքն էր․ Արսեն Թորոսյան

«Ազատություն» ռադիոկայանի «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման շրջանակներում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբացության պատգամավոր Արսեն Թորոսյանը խոսել է հայ-ադրբեջանական բանակցությունների, Բաքու-Ստեփանակերտ երկխոսության կազմակերպման, Բաքվի նկատմամբ միջորդների ճնշում գործադրելու ցանկության, Արցախից «ձեռքերը լվանալու» մասին։

«Ես կարծում եմ, որ առնվազն խաղաղության հարատևության, այնտեղ ապրող հայերի անվտանգության և իրավունքների ապահովման տեսանկյունից ելնելով է հենց նման առաջարկ արվել, որը, հուսով եմ, կիրագործվի։ Եթե այդ ցանկությունը կամ հասկանալու կարևորությունը, որ եթե այնտեղ, օրինակ, մեր հայրենակիցների անվտանգությունը կասկածի տակ դրվի, ուրեմն Հայաստան-Ադրբեջան խաղաղությունն էլ կասկածի տակ կդրվի։ Այսինքն՝ դա շատ կարևոր կոմպոնենտ է, որ խաղաղությունը լինի հարատև»,- նշեց Արսեն Թորոսյանը։

Թորոսյանը շեշտեց, որ խաղաղության պայմանագրով Հայաստանը «չի լվանում ձեռքերը» Արցախից, այլ ոչինչ չանելով կարող ենք հրաժարվել Արցախից։

Թորոսյանը նաև համոզմունք հայտնեց, որ խաղաղության գնալը ապահովում է հարատև խաղաղություն, իսկ պատերազմը երկարատև ստատուս-քվոյի արդյունքն էր։