Ներքին 3 տարի առաջ - 20:18 21-10-2022

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալը կմասնակցի Համաշխարհային մաքսային կազմակերպության մշտական տեխնիկական կոմիտեի նիստերին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը կմասնակցի Համաշխարհային մաքսային կազմակերպության շրջանակներում անցկացվող մշտական տեխնիկական կոմիտեի նիստերին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրան գործուղելու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 21-ին կայացրած որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանին 2022 թվականի հոկտեմբերի 24-27-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության շրջանակներում անցկացվող մշտական տեխնիկական կոմիտեի նիստերին մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ։

Փաստաթղթի մեջ նաև նշված է. «Ծովինար Սողոմոնյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»:

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել

Ձեզ գուցե հետաքրքրի