Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:06 21-10-2022

Կնոջ և նրա ծնողների նկատմամբ պարբերաբար բռնություն կիրառողը կալանավորվել է

Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը հայտնում է, որ կնոջ և նրա ծնողների նկատմամբ պարբերաբար բռնություն կիրառող Ա.Գ.-ն կալանավորվել է: Իր ֆեյսբուքյան էջում Մարտիրոսյանը գրել է.

«Բոլորս կհիշենք, որ մոտ երեք ամիս առաջ տեսանյութ էր տարածվել տան դուռը բռունցքներով, երկաթե շերեփով հարվածող տղամարդու մասին:

Այդ թեմային Աժ-ում, գլխավոր դատախազի թեկնածուի կարգավիճակում ելույթ ունենալիս, անդրադարձել էր նաև ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ հանցագործությունները կանխող մեխանիզմների մասին խոսելիս:

Հաշվի առնելով Ա.Գ.-ի կողմից տևական ժամանակ ցուցաբերվող հակաիրավական գործողությունների բնույթը և դրանք կանխելու անհրաժեշտությունը՝ հսկող դատախազի կողմից պահանջվել էին քրեական վարույթի նյութերը և դատախազի սեփական նախաձեռնությամբ 2022 թվականի հոկտեմբերի 19-ին Ա.Գ.-ի նկատմամբ 12 դրվագով նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում էր կայացվել, այն ուղարկվել էր վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք ներկայացնելու համար:

Նույն օրը մեղադրյալ Ա.Գ.-ն ձերբակալվել է, միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց երկու ամիս ժամկետով կալանք կիրառելու վերաբերյալ. դատարանը բավարարել է միջնորդությունը»:

Ձեզ գուցե հետաքրքրի