Oragir.news-ի տեղեկություններով՝ Ռուբեն Վարդանյանը միջազգային փորձագիտական խումբ է հավաքում՝ համախմբելով ողջ աշխարհում տարբեր ոլորտներում մեծ հեղինակություն ունեցող հայերի։ Այդ մարդկանց Վարդանյանը հրավիրում է Արցախ և Հայաստան։
Հիշեցնենք, որ երեկ Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ նոյեմբերի սկզբին կստանձնի Արցախի պետական նախարարի պաշտոնը։
Սեպտեմբերի 1-ին ռուսաստանաբանակ գործարարը հայտարարեց, որ տեղափոխվում է Արցախ։ Ասաց նաև, որ տեղափոխությունից հետո՝ հայտարարում է, որովհետև ուզում է, որ Արցախում մարդիկ իրենց մենակ չզգան։
«Կարող էի չէ գալ ու չհայտարարել, բայց հայտարարում եմ, որ ասեմ, ռուբիկոնն անցել եմ։ Էլ հետ չեմ գնալու»։
Ասուլիս հրավիրեց, որի ընթացքում հայտարարեց, որ որևէ պաշտոնի համար չէ Արցախում, ասաց, որ պետք է Արցախում իրականացնել ծրագիր, որի արդյունքում Արցախը պետք է լինի տնտեսապես ամուր և ուժեղ։
Անցած 1,5 ամսվա ընթացքում Վարդանյանը հասցրել է հանդիպել Արցախի գրեթե բոլոր պետական պաշտոնյաների հետ, Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ Վիտալի Բալասանյանի, պետնախարար Արտակ Բեգլարյանի, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի, Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ, Արցախի նախկին երկու նախագահներրի, անգամ նստացույց անող մի խումբ քաղաքացիների հետ, Արցախի ՀԿ-ների և բուհերի ուսանողների հետ։
Հատկանշական է, որ նրա բոլոր հանդիպումները լայնորեն լուսաբանվում էին գերթե բոլոր Արցախի և Հայաստանի լրատվամիջոցների կողմից։
Դժվար է պատկերացնել, որ եթե սովորական քաղաքացին, անգամ հաջողակ գարծարարը, տեղափոխվի Արցախ ու նման ընդունելություն կունենա գրեթե բոլոր մակարդակներում, ու այդ հանդիպումներն էլ հանդիպումներն էլ լայնորեն կլուսաբանվեն գրեթե բոլոր լրատվամիջոցներով։
Ընդ որում՝ Արցախ տեղափոխվելուց հետո հրավիրված ասուլիսում Վարդանյանը դժգոհում է, որ իր տեղափոխվելն Արցախ ոչ մի կապ չունի կուսակցությունների հետ, պաշտոնի հետ։
«Դուք ինձ չեք ուզում լսել, որովհետև դուք ոչ մեկի չեք հավատում, ձեր մոտ խնդիր կա, որովհետև ոչ մեկի չեք հավատում»,- ասում էր Վարդանյանը։
Մինչդեռ երկվա հայտարարության մեջ Վարդանյանը նշել էր, որ հանդիպել է Արցախի քաղաքական ու հասարակական գործիչների, տարբեր շրջանների և սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ ու շփումներն իրեն համոզել են, որ մարդիկ աջակցում են Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնում իր թեկնածությանը և հանձինս իրեն ուզում են տեսնել պատասխանատու առաջնորդի, որն իր շուրջը կհամախմբի բոլոր առողջ ուժերին և կղեկավարի երկիրը ճգնաժամից հանելու իրական աշխատանքները։
Ստացվում է, որ 1,5 ամսվա ընթացքում Վարդանյանին հաջողվել է վերականգնել Արցախցիների հավատն իր նկատմամբ։
«Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն
Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ մեկ անգամ հանդիպել են Վարդանյանի հետ: Ինչ վերավերվում է մեր վերաբերմունքին, թե Արայիկ Հարությունյանն ում ինչ պաշտոնի կնշանակի կամ չի նշանակի՝ մենք անձերի հետ կապված որևէ խնդիր չունենք, անձերի հետ կապված քննադատություն կամ ողջույններ չունենք։
Մենք ողջունել ենք նրա Արցախ տեղափոխվելու որոշումը, իսկ պաշտոնի նշանակման մասին կարող ենք խոսել միայն կատարած աշխատանքները տեսնելուց հետո։ Մենք չենք որոշում ով պետք է լինի պետնախարարը։ Այսօրվա կառավարության կատարած աշխատանքները բավարար չենք գնահատում, իսկ թե սրանից հետո ինչ կլինի՝ արդյոք կներականգնվի սոցիալական արդարությունը, ինչպիսին կլինի կադրային քաղաքականությունը կխոսենք՝ աշխատանքը տեսնելուց հետո։
Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն Վարդանյանից՝ նա պատասխանեց, որ որևէ ակնկալիք ունենալու համար պետք է նախ նրա ծրագիրը տեսնել։ «Մենք նրա ծրագրերը չենք տեսել, հետևաբար ակնկալիքների մասին խոսել չենք կարող»։
Ասում են՝ քաղաքականության մեջ պատահական զուգադիպություններ չեն լինում։ Հատկանշական է, որ Հայաստան այցից ու այստեղ Փաշինյանի հետ հանդիպումից հետո՝ նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում
նշել էր, որ Արցախի ապագան, առաջին հերթին անվտանգության խնդիրների լուծման առումով, առանց Ռուսաստանի Դաշնության չի պատկերացնում։
«Մեր ռազմավարությունում հենց դա է դրված։ Չեմ կարող ասել, թե ինչ ճանապարհով է լինելու՝ խաղաղապահ առաքելության ժամկետի երկարացման, թե այլ ձևաչափով․․․ Ինձ թվում է Ռուսաստանի ղեկավարությունն արդեն որոշ ժամանակ հետո դրա մասին կհայտարարի»։
Որոշ ժամանակ անց թերևս հայտնի կլինի նաև, թե հատկապես ինչ ծրագրեր ունի ռուբիկոնն անցած Ռուբեն Վարդանյանը։
Հատկանշական է, որ դեռ սեպտեմբերի սկզբին հրավիրած ասուլիսում նա նշեց, որ հենց նոյեմբերից՝ իր ներկայությունն Արցախում ավելի ինտենսիվ է լինելու։