Միտք 3 տարի առաջ - 11:50 21-10-2022

Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերվում են քարանձավային կանոններով. Գևորգ Դանիելյան

Իրաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.

«Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերվում են ներկայիս իրավագիտության և ընդհանրապես՝ քաղաքակրթության հետ որևէ աղերս չունեցող քարանձավային կանոններով, ըստ այդմ էլ՝ իբրև ճնշման գործիք են հռչակում հին և միջին դարերում ընդունված ռազմական տուգանքը, հընթացս հոխորտալով, թե աշխարհին բան ունեն ապացուցելու:

Ախորժակները մի այլ կարգի է բացվել, և սրանց թվում է, թե մի քանի պաշտոնյաների ելույթները լիուլի բավարար են՝ Հայոց եղեռնը, Հայաստանի պատմական տարածքները բռնազավթելու, հենց մեր օրերում նաև վարձու ահաբեկիչների ներգրավմամբ ցեղասպանության հերթական փաստերն անտեսելու համար:

Մոռացել են, որ Հայոց եղեռնը համառորեն չընդունելով, ոչինչ չի փոխվում, քանզի հենց թուրքական դատարաններն են կայացրել դատավճիռներ՝ էթնիկ զտումների նպատակով կազմակերպված ոճրագործությունների փաստերով, իսկ դատավորների նկատմամբ վրեժխնդիր են եղել և 1930 թ. գլխատել, ինչը բնավ չի ենթադրում, որ այդ դատավճիռները բեկանվել են:

Պատահական չէ, որ «ֆուտբոլային դիվանագիտության» համատեքստում առաջարկում էին «պատմաբաններից» և ոչ թե իրավագետներից բաղկացած հաշտեցման հանձնաժողով ստեղծել, թեպետ՝ հայ պատմաբանները ևս հրաշալի տիրապետում են իրավական արժեք ունեցող փաստերին:

Թող դիմեն դատարան, ոչ թե հոխորտան ու բանավոր պայմանավորվածություններով շահեկան խնդիրներ լուծեն:

Հռետորական հարց. վերջապես ե՞րբ պետք գոնե հայագիտության և արտաքին քաղաքականության հարցադրումներով մեր օրերում մեծարժեք գիտական հետազոտությունները հաշվի առնվեն, դրանք սոսկ տեսական մտավարժանքներ չեն...»:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը