Ներքին 4 տարի առաջ - 21:49 20-10-2022

Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ համայնքների ՏԻՄ ներկայացուցիչները Ախալցխայում մասնակցել են ԵԽ դասընթացի

2022թ. հոկտեմբերի 17-ից 18-ը Ախալցխայում անցկացվել է Եվրոպայի խորհրդի անդրսահմանային համագործակցության Առաջնորդության ակադեմիայի դասընթացի երկրորդ փուլը։ Հանդիպմանը մասնակցել են Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Վրաստանի տարածաշրջանային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Մզիա Գիորգոբիանին, հայ-վրացական սահմանամերձ համայնքների ղեկավարներ և տեղակալներ, կենտրոնական և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։ Շիրակի մարզպետարանից հանդիպմանը մասնակցել է ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Արամ Անտոնյանը։

«Անդրսահմանային համագործակցության առաջնորդության ակադեմիան» եռաստիճան է և անցկացվում է ԵԽ «Ապակենտրոնացում և անդրսահմանային համագործակցություն Հայաստանում» ծրագրի համատեքստում և ֆինանսավորվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ․ ծրագրի շրջանակներում: Դասընթացի առաջին փուլը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի 17-ից 19-ը՝ Լոռու մարզում։ Այն հնարավորություն է տվել ակտիվացնել շփումները Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ համայնքների տեղական իշխանությունների ներկայացուցիչների միջև, ապահովվել է փորձի փոխանակում՝ փոխադարձ օգնության մեխանիզմների մշակման, համայնքներում առկա խնդիրների վեր հանման ուղղությամբ։

ՀՀ ՏԿԵ նախարարության և մարզպետարարնների ներկայացուցիչները, ինչպես նաև Շիրակի մարզի Աշոցք, Ախուրյան, Ամասիա, Լոռու մարզի Ալավերդի, Տաշիր, Սարչապետ, Ախթալա, Շնող, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Վրաստանի Դմանիսի, Ադիգենի, Ախալքալաք, Ախալցխա, Նինոծմինդա համայնքների ղեկավարներն ու տեղակալները ինտերակտիվ քննարկումների միջոցով վեր են հանել համայնքներում առկա խնդիրները և որոշում է կայացվել շարունակել աշխատանքները ծրագրի շրջանակներում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»