Ներքին 3 տարի առաջ - 13:48 19-10-2022

Ինչ է պարզվել կորոնավիրուսի գումարների յուրացման քրգործով

Oragir.news-ը ավելի վաղ հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեում լայն թափով քննություն է իրականացվում կորոնավիրուսի ժամանակ գումարների յուրացման դեպքերը բացահայտելու համար։ Մի քանի քրեական գործեր են հարուցվել տարբեր դրվագներով, ինտենսիվ քննչական գործողություններ են իրականացվում։

Հայտնել էինք, որ ԱՆ-ից էին փաստաթղթեր առգրավվել, հիվանդանոցներում են քննչական գործողություններ անում։ Փորձեցինք նաև կապվել Հակակոռուպցիոն կոմիտեից մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանի հետ ճշտելու, թե հարուցված քրեական գործի շրջանակներում կան մեղադրյալներ, թե ոչ, ինչ խափանման միջոց է ընտրվել, ինչ է պարզվել իրականացված քննությամբ։ Օհանջանյանը պատասխանեց, որ այս գործով դեռ որևէ նորություն չկա։

«Մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք չկան, վարույթի նախաքննությունը շարունակվում է»։

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Ազգային ժողովում քննարկում էր կայացել պատգամավորների և Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչների միջև։

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները պարզաբանումներ էին պահանջում Հաշվեքննիչ պալատի նախագահից Ատոմ Ջանջուղազյանից՝ առողջապահության նախարարության կողմից համավարակի ժամանակ տեղի ունեցած խախտումների բարձրաձայնման համար։ Հաշվեքննիչ պալատը հանդես էր եկել կորոնավիրուսի համար հատկացված ծախսերի աղմկոտ հաշվեքննությամբ։

Դրանով պարզվել էր, որ կորոնավիրուսի կանխարգելման շրջանակում առանց ծախսային հիմնավորումների ու հաշվետվությունների գումարների վերաբաշխումներ են եղել, որոշ դեպքերում պացիենտի բուժման ծախսերը եղել են ուռճացված, գնումները հիմնականում իրականացվել են մեկ անձից գնման ընթացակարգով և այլն, տարբեր բժշկական կենտրոններում էլ ծախսերը իրականացվել են խեղաթյուրումներով։

Վարչապետի հանձնարարականի համաձայն՝ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ստացել ու ուսումնասիրել էր առողջապահության նախարարությունում կորոնավիրուսի բուժման գործընթացի վերաբերյալ իրականացրած ստուգման, հաշվեքննության ակտերը։ Դրա արդյունքում դատախազությունը Հակակոռուպցիոն կոմիտեին հանձնարարել էր նյութեր նախապատրաստել։

Արդեն մայիսի 23-ին Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ յուրացման կամ վատնման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով։

Ամենից շատ դիտված

16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
09:07 Դրախտային են այն բաժինները, որ բաղկացած են պետից, աշխատողից, վարորդից ու հավաքարարից
22:25 Հրաչ Մուրադյանն ու կինը դստերը դպրոց են ճանապարհել. նոր կադրեր աստղային ընտանիքից
17:45 Վարդևանյանը չկարողացավ զսպել ծիծաղը. «Զսպեք Ձեզ»
15:51 Բերման են ենթարկել. բլոգեր Նարե Հովսեփյանի վրա հարձակված անձը հայտնաբերվել է