Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 09:30 19-10-2022

Կատաղի պայքար՝ ՔՊ վարչության նախագահի պաշտոնի համար

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 18-ին նախատեսված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարը երկօրյա պատերազմի պատճառով հետաձգվեց։

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ համագումարը տեղի է ունենալու հոկտեմբերի 29-ին։ Համագումարի ընթացքում ՔՊ-ն նոր վարչություն պետք է ընտրի․ 16 տեղի համար 48 թեկնածու է պայքարում։

ՔՊ-ականների միջև կատաղի պայքար է ընթանում երկու մակարդակներում․ ոմանք չափազանց շատ ուզում են վարչության անդամ դառնալու, ավելի քչերը պայքարում են վարչության նախագահի պաշտոնի համար։

Քանի որ, ըստ կանոնադրության՝ կուսակցության վարչության նախագահի պաշտոնը ռոտացիոն է, այն ՔՊ-ականները, ովքեր եղել են վարչության նախագահ, այլևս չեն կարող զբաղեցնել այդ պաշտոնը, իսկ վարչության նախագահ եղել են Սուրեն Պապիկյանը, Սասուն Միքայելյանը, Արայիկ Հարությունյանը։

Այժմ ՔՊ վարչության նախագահի պաշտոնի համար պայքարում են Տիգրան Ավինյանը, Ալեն Սիմոնյանը, Ռոմանոս Պետրոսյանը և Արսեն Թորոսյանը։ Թե ով կընտրվի, պարզ կդառնա համագումարի արդյունքներից, բայց ակնհայտ է, որ վարչության նախագահի ախորժակ ունեցողները դեռ պետք է պայքարեն վարչության շարքային անդամ ընտրվելու համար։ Իսկ այդ հանգամանքը թույլ է տալիս Նիկոլ Փաշինյանին անցանկալիներից ազատվելու գործընթաց սկսել՝ ցույց տալով, որ չեք կարողանում ընտրվել, ուրեմն հավակնություններն էլ պետք է շատ համեստ լինեն։ Փորձեցինք ՔՊ-ական պատգամավորից ճշտել, թե ովքեր են դիտարկվում վարչության նախագահի պոտենցիալ թեկնածու, արդյոք ռոտացիոն կարգը գործում է։

Հովիկ Աղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կուսակցության կանոնադրության մեջ ռոտացիոն կարգի մասին որևէ հիշատակում չկա։ «Հնարավոր է՝ վարչության մակարդակով պայմանավորվածություն է եղել նման կարգի մասին, բայց այդ մասին ես կգերադասեմ մեկնաբանություն չտալ»։

Նա նաև նշեց, որ վարչության նախագահի թեկնածությունն առաջադրում են վարչության անդամները։ «Քանի դեռ վարչության կազմը հայտնի չէ՝ ինչպե՞ս կարող ենք խոսել վարչության նախագահի թեկնածուների մասին։ Կարծում եմ, ճիշտ չի լինի ժամանակից շուտ գնահատական տալ։

Հիմա ավելի շատ մրցակցություն կա վարչության անդամ ընտրվելու հետ կապված, ընդ որում՝ բավականին լուրջ մրցակցություն է, իսկ նախագահի հետ կապված՝ նման տենդենց այնքան էլ չի զգացվում։ Հավանական վարչության նախագահի թեկնածուներից 4-5 հոգի մարդ կա, որոնցից յուրաքանչյուրի առաջադրման դեպքում ՝ ես համաձայն կլինեմ, որ ընտրվի»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել