Մամուլ 3 տարի առաջ - 08:01 19-10-2022

ՔՊ-ին աջակցելու համար ուսուցչուհին հեռախոս է նվեր ստացե՞լ. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սիսիանում ՔՊ-ի թեկնածուին իր ձայնով համայնքապետ դարձրած պատմության ուսուցչուհի Նախշուն Յազուլյանն Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» կուսակցության ցուցակով առաջադրված ավագանիներից է։ Նա հոկտեմբերի 12-ին «դավաճանեց» կուսակցությանն ու ընտրեց ՔՊ թեկնածու Արմեն Հակոբջանյանին։ Այդ նիստից անմիջապես հետո կինը նոր հեռախոս է գնել իր համար։ Հետո դպրոցում ըմբոստ աշակերտներն ուսուցչուհուց հետաքրքրվել են՝ ՔՊ-ին աջակցության դիմա՞ց եք հեռախոսը նվեր ստացել։ Յազուլյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ նիստի օրն է հեռախոս գնել, սակայն ասաց, թե հեռախոսն ապառիկով է վերցրել՝ բանկերից մեկով։

«Իմ հեռախոսն էդ օրերին փոքր երեխան գցել-կոտրել էր, ու դա համապատասխանել է այդ օրերին։ Եթե ուզում եք, ես իմ վարկային պայմանագիրը կուղարկեմ, որ ընդամենը 72 հազար դրամանոց հեռախոս եմ գնել»,- վրդովվեց նա։ Ինչ վերաբերում է քվեարկությանը․ «Ես մտածել եմ իմ համայնքի մասին, մանավանդ՝ ստեղծված այս իրավիճակին, երբ չգիտես՝ ինչ կարող է տեղի ունենալ։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ էլի նոր ընտրություն, երբ կառավարությունը շատ ավելի այլ խնդիրներ ունի լուծելու՝ զենքի, զինվորների կարիքների եւ այլն։ Ես միանձնյա եմ որոշում կայացրել՝ ելնելով իմ սկզբունքներից եւ իրավիճակից։ Ես չցանկացա, որ գան ուժեր, որոնք ինձ համար ընդունելի չեն»։

Ամեն դեպքում, ուսուցչուհուն չի հաջողվել այդ հարցը լուծել՝ Սիսիանի ավագանու նիստը, որի օրակարգում համայնքապետի երդման արարողությունն էր, երեկ քվորումի բացակայության պատճառով չկայացավ։ Արմեն Հակոբջանյանին արդեն երկրորդ անգամ չհաջողվեց երդվել եւ ստանձնել համայնքի ղեկավարի լիազորությունները։ Իսկ դա նշանակում է, որ Սիսիանում նոր ընտրություններ կլինեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
21:13 Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է. դերասանուհին ցույց է տվել հարսնացուի առաջին շլացուցիչ կադրերը
09:59 Լուկաշենկոն երկու քարի արանքում է. Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմի պատճառով ճնշում են նրան
14:46 Հենց դա է ամբողջ մոլորությունը, որ մեզ թվացել է՝ Արցախը մերն է. Փաշինյան
12:53 Ձայնը վերջին ամիսներին չկար, բժիշկները չէին հասկանում, ես էի թարգմանում. Մանե Գրիգորյանի խոստովանությունը
15:36 ՆԳ նախարարը պարգևատրել է Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
14:20 Մեր հաշվին դիտումներ հավաքելու անտակտ արվեստը. Լևոն Մկրտչյանի կնոջ՝ Էվելինայի կոշտ անդրադարձը
17:25 Միտում չկա․ 44-օրյայի հերոսի նկարը մաքրվել է բարեկարգման ծրագրի շրջանակում