Ներքին 3 տարի առաջ - 18:35 18-10-2022

Նիկոլ Փաշինյանը քննարկել է ՆԳՆ ստեղծման հարցերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել են նոր ձևավորվելիք Ներքին գործերի նախարարության կառուցվածքին և գործառույթներին վերաբերող հարցեր:



Վարչապետին է ներկայացվել Ներքին գործերի նախարարության կազմավորման նախագիծը՝ լրամշակված նախորդ քննարկումների արդյունքներով արձանագրված առաջարկներով: Քննարկման առարկա են դարձել ՆԳՆ կառավարման կառուցվածքին, դրանում միավորվող պետական կառույցների կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին, տարածքային կառավարման մոդելներին, գործառույթների շրջանակին, օրենսդրական դաշտին առնչվող և այլ հարցեր:



Նշվել է, որ նախատեսվում է նախագիծն ավարտուն տեսքի բերել մինչև տարեվերջ, ապա գործարկել
ՆԳՆ-ն:


Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև կառուցվածքային բարեփոխմանը համահունչ մասնագիտական չափանիշների սահմանումը և քաղաքաշինական ենթակառուցվածքի ապահովումը, որոնք պետք է համապատասխանեն նոր կազմավորվող նախարարության բովանդակությանը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել աշխատանքները նախագծի վերջնականացման ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին
09:07 Դրախտային են այն բաժինները, որ բաղկացած են պետից, աշխատողից, վարորդից ու հավաքարարից
22:25 Հրաչ Մուրադյանն ու կինը դստերը դպրոց են ճանապարհել. նոր կադրեր աստղային ընտանիքից
22:39 Ռուսաստանի ամենամեծ նավթաքիմիական գործարանը կանգնել է ԱԹՍ-ի հարձակումից հետո